ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 483.94 դրամ +0,94 EUR - 512.2 դրամ +0,2 RUB - 7.88 դրամ +0,88 GBP - 595.54 դրամ +0,54
  • ՈՍԿԻ - 30 049,87 դրամ ԱՐԾԱԹ - 387,97 դրամ ՊԼԱՏԻՆ - 15 272,88 դրամ

Թուրքիայում պոկել են Աթաթուրքի կիսանդրու գլուխը

Դեռևս անհայտ հանգամանքներում անհայտ անձինք վնասել են Թուրքիայի Հաթայ նահանգի Ռեյհանլը շրջանում գտնվող դպրոցի բակում տեղադրված Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի կիսանդրին։ Վերջինս Թուրքիայի Հարնապետության հիմնադիրն է ու առաջին նախագահը, փոխանցում է Ermenihaber-ը

Օսման Գազի անունը կրող դպրոցի բակում Աթաթուրքի կիսանդրին տեղադրված է եղել մի պատվանդանի վրա, որին գրված է․ «Աշխարհի լավագույն ուղեցույցը գիտությունն է»։

Դեպքի մասին հայտնի է դարձել այն ժամանակ, երբ տեղի բնակիչներից մեկը հեռախոսով լուսանկարել և սոցիալական ցանցերում տարածել է կոտրված կիսանդրու լուսանկարը։ Ինչպես երևում է նկարներից, Աթաթուրքի կիսանդրին «գլխատվել է», գլուխը մի կողմ է նետվել։ Դեպքի առթիվ քննություն է սկսվել։


Եղանակ
Երևան
Ամպամած
Խոնավություն՝ 88%
Քամի՝ 1 կմ/ժ
0 C°
 
   
01.12.2020
   
02.12.2020
Հարցում

Կճանաչվի՞ արդյոք մոտ ապագայում Արցախի անկախությունը: