ԵՐԵՎԱՆ 11 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Եկեք օգնենք միմյանց, լինենք պատասխանատու և կարգապահ, մնացեք տանը, հետևեք հիգիենայի կանոններին. Տիգրան Ավինյանը հանդես է եկել տեսաուղերձով (Տեսանյութ)

Համաճարակի դեմ պայքարի շրջանակներում այս օրերին պետական համակարգն աշխատում է ուժերի գերլարումով: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հրապարակված տեսաուղերձում նշել է ՀՀ փոխվարչապետ, պարետ Տիգրան ԱՎինյանը, փոխանցում է News.am-ը:

«Լիարժեք մոբիլիզացիայի միջոցով անում ենք հնարավորն ու անհնարինը, որպեսզի ապահովենք բոլորի անվտանգությունն ու առողջությունը: Սակայն մենք այս ամենից կարող ենք հաղթանակած դուրս գալ միայն ու միայն եթե դրսևորենք դժվարին պահերին համախմբված, միասնական ու համերաշխ լինելու մեր բացառիկ հատկանիշը:

Եկեք օգնենք միմյանց, լինենք պատասխանատու և կարգապահ, մնացեք տանը, հետևեք հիգիենայի կանոններին: Եթե ունեք հիվանդության ախտանշաններ՝ բարձր ջերմություն, հազ, դժվարացած շնչառություն, անմիջապես դիմեք ձեր բժշկին: Համոզված եմ, որ միասին հաղթահարելու ենք ամեն փորձություն»,-ասված է ուղերձում:

 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 41%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    13 C°
     
    28°  15° 
    25.04.2024
    29°  17° 
    26.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: