ԵՐԵՎԱՆ 12 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Անտոնիո Բոչելին ապրիլի 12-ին ուղիղ հեռարձակմամբ ելույթ կունենա Միլանի տաճարում

Իտալացի աշխարհահռչակ օպերային երգիչ Անտոնիո Բոչելին Սուրբ Զատկի տոնի կապակցությամբ ուղիղ հեռարձակմամբ համերգով հանդես կգա կունենա Միլանի դատարկ տաճարում՝ «սեր ու հույս» ուղարկելով կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարող Իտալիայի բնակչությանը: Այս մասին հայտնում է Daily Mail պարբերականը։

Բոչելիին կընկերակցի միայն տաճարի երգեհոնահար Էմանուել Վիանելին՝ կատարելով Մարիամ Աստվածածնին նվիրված «Ավե Մարիա»-ն։ Համերգը կհեռարձակվի Բոչեիլիի YouTube-յան տեսաալիքում՝ ապրիլի 12-ին ժամը 17։00-ին (Երևանի ժամանակով՝ 19։00-ին)։

Զատկի տոնինհամերգով հանդես գալու հրավերը Անտոնիո Բոչելին ստացել է Միլանի քաղաքապետ Ջուզեպե Սալայից և քահանայապետ Ջիանանտոնիո Բորգոնովոյից։ «Ինձ համար մեծ պատիվ ու հպարտություն է նման հրավեր ստանալ քաղաքից և Միլանի տաճարից։ Ես հավատում եմ համատեղ աղոթքին։ Հավատում եմ, որ քրիստոնեական Զատիկը վերածննդի խորհրդանիշ է, որն իրապես այժմ պետք է բոլորին՝ հավատացյալին կամ կրոնից հեռու մարդկանց»,- նշել է Բոչելին։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 38%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    12 C°
     
    21°  10° 
    30.03.2024
    19°   
    31.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: