ԵՐԵՎԱՆ 24 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 483.94 դրամ +0,94 EUR - 512.2 դրամ +0,2 RUB - 7.88 դրամ +0,88 GBP - 595.54 դրամ +0,54
  • ՈՍԿԻ - 26 845,78 դրամ ԱՐԾԱԹ - 281,71 դրամ ՊԼԱՏԻՆ - 12 890,81 դրամ

Բակո Սահակյանը կորոնավիրուսի առնչությամբ խորհրդակցություն է անցկացրել

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն ապրիլի 8-ին անց է կացրել խորհրդակցություն` նվիրված նոր կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի շրջանակներում իրականացվող միջոցառումներին:
Ուշադրության հատուկ կենտրոնում էր մեր հանրապետությունում գրանցված նոր կորոնավիրուսով վարակման առաջին դեպքը:
Նախագահն ընդգծել է, որ չնայած իրականացված միջոցառումներին, մեր հանրապետությունում այնուամենայնիվ գրանցվել է նոր կորոնավիրուսով վարակման դեպք, ինչը պահանջում է համապատասխան շտկումներ մտցնել իրականացվող աշխատանքների մեջ՝ նպատակ ունենալով չեզոքացնել կամ նվազագույնի հասցնել վարակի տարածման հնարավորությունները:
Կատարվող աշխատանքների մասին զեկույցներով հանդես են եկել նոր կորոնավիրուսի տարածման կանխարգելման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի նախագահ, պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանը, առողջապահության նախարար Արայիկ Բաղրյանը, շահագրգիռ կառույցների ղեկավարները:
Խորհրդակցության ընթացքում հատուկ անդրադարձ է կատարվել նաև ապրիլի 14-ին կայանալիք նախագահական ընտրությունների երկրորդ փուլի ընթացքում բնակչության առողջության պահպանման խնդիրներին:
Նախագահ Սահակյանն ընդգծել է, որ պետք է ամենաբարձր մակարդակով իրականացնել կանխարգելիչ և կազմակերպչական բոլոր միջոցառումները, ապահովել անհրաժեշտ բժշկական պարագաների և ախտահանիչ միջոցների ձեռքբերումն ու տեղերում ախտահանման աշխատանքների համակարգված իրականացումը, վեր հանել և շտկել առկա բացերն ու թերացումները:
Նախագահ Սահակյանը հանձնարարականներ է տվել համապատասխան մարմինների ղեկավարներին՝ քննարկված հարցերի պատշաճ լուծման ուղղությամբ՝ ընդգծելով, որ ներկայիս իրավիճակը պահանջում է պատասխանատվության բարձր աստիճան և աշխատանքների համակարգված իրականացում:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

Եղանակ
Երևան

Խոնավություն՝ 26%
Քամի՝ 9 կմ/ժ
24 C°
 
14°  25° 
06.06.2020
15°  27° 
07.06.2020
Հարցում

Բավարարվա՞ծ եք ՄԻԵԴ որոշումով՝ կապված Գուրգեն Մարգարյանին սպանողին հերոսացնելու գործի հետ: