ԵՐԵՎԱՆ 13 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ԵՄ-ն Հայաստանին կտրամադրի 92 մլն եվրո՝ անհետաձգելի և կարճաժամկետ կարիքների աջակցության նպատակով

arcakh24.info

ԵՄ-ն Հայաստանին կտրամադրի ընդհանուր առմամբ 92 մլն եվրո աջակցության ՝ անհետաձգելի և կարճաժամկետ կարիքների համար: Այս մաին տեղեկացնում է ՀՀ–ում ԵՄ գրասենյակը։

Հայտարարության մեջ մասնավորապես ասված է.

«Ի լրումն Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության կողմից նախորդ շաբաթ արված հայտարարությանը՝ կորոնավիրուսային համավարակի բռնկման դեմ պայքարի ուղղությամբ Հայաստանին տրամադրվող Եվրամիության աջակցության, ինչպես նաև ՀՀ կառավարության հետ առկա ծրագրերի հետագա վերաձևակերպման վերաբերյալ, հպարտությամբ տեղեկացնում ենք, որ ԵՄ-ն Հայաստանին կտրամադրի ընդհանուր առմամբ 92 մլն եվրո աջակցության ՝ անհետաձգելի և կարճաժամկետ կարիքների համար:

Միջոցները կուղղվեն բժշկական սարքավորումների և պարագաների մատակարարմանը, բուժանձնակազմի և լաբորատոր աշխատակիցների վերապատրաստմանը, ՓՄՁ-ներին և գործարար հանրությանն աջակցությանը, ինչպես նաև սոցիալական և հումանիտար օգնության տրամադրմանը կորոնավիրուսի բռնկման հետևանքով տուժածներին»։

 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 38%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    12 C°
     
    21°  10° 
    30.03.2024
    19°   
    31.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: