ԵՐԵՎԱՆ 16 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Լեհաստանի նախագահը կողմ է փոստի միջոցով ընտրություններն անցկացնելու գաղափարին. ՏԱՍՍ

picture alliance / NurPhoto / M. Wlodarczyk

Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան կորոնավիրուսի հետևանքով ստեղծված իրավիճակում մայիսի 10-ին սպասվող նախագահական ընտրություները փոստի միջոցով անցկացնելու գաղափարը համարում է հնարավոր լուծումներից մեկը, հայտնում է ТАСС-ը:

«Ընտրությունները պետք է կայանան մայիսի 10-ին», - նշել է նա՝ ընդծելով, որ այդ որոշումը կայացրել է Սեյմի խոսնակը Սահմանադրության համաձայն: Դուդայի խոսքով,  «առաջին տեղում քաղաքացիների կյանքն ու առողջությունն են, բայց կարևոր է նաև սահմանադրական կարգը, իշխանությունների շարունակակությունը, որն ապահովվում է ժողովրդավարական ընտրությունների միջոցով»:

Ընտրությունների անվտանգ անցկացման համար միակ ճանապարհը նախագահը համարում է փոստային քվեարկությունը: «Եթե ընտրություններն անցկացվեն փոստի միջոցով՝ պահպանելով օրենքի բոլոր դրույթները, ապա ես կողմ եմ: Բայց դրանք պետք է անցկացվեն այնպես, որ քաղաքացիների անվտանգությունը երաշխավորված լինի», - ընդգծել է Դուդան:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 27%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    16 C°
     
    20°  10° 
    30.03.2024
    20°  10° 
    31.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: