ԵՐԵՎԱՆ 26 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Կառավարությունն արտոնություններ է տրամադրել մի շարք ներդրումային ծրագրերի. կստեղծվեն նոր աշխատատեղեր

Կառավարությունը բավարարել է «Ռոզ ֆիլդ» ՍՊԸ-ի ներկայացրած հայտը գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակում մաքսատուրքից ազատելու արտոնությունից օգտվելու համար: Ընկերությունը ներմուծվող ապրանքներն օգտագործելու է ջերմոցների կառուցման՝ հոլանդական վարդերի արտադրության համար (Արագածոտնի մարզ)։ Արդեն իսկ իրականացվել է 375 մլն դրամի կապիտալ ներդրում: Նախատեսվում է ծրագրի շրջանակում իրականացնել 3.8 մլրդ դրամի ներդրում ցանկով ներմուծվող սարքավորումների ձեռքբերման, ինչպես նաև ջերմոցների կառուցմանն ուղղված շինարարական աշխատանքների իրականացման համար: Ներկայումս առկա է 1 աշխատատեղ: Նախատեսվում է ներդրումային ծրագրի շրջանակում ստեղծել 65-70 նոր աշխատատեղ` 185,000 դրամ միջին աշխատավարձով։ Ծրագրով նախատեսված արտադրանքի տարեկան ծավալը կկազմի 1 մլրդ 720 մլն դրամ, որից 50 մլն դրամի արտադրանքը կիրացվի ՀՀ տարածքում, 1 մլրդ 670 մլն դրամի արտադրանքը` ԵԱՏՄ այլ անդամ երկրների տարածքում: Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 2 մլրդ 215 մլն դրամ: Մաքսատուրքի ազատման արտոնությունը կազմում է 110.7 մլն դրամ:

Մաքսատուրքի ազատման արտոնությունից կօգտվեն նաև «Արթիկի ՓՀԿ» և «Միշել Սերղանի» ընկերությունները: «Արթիկի ՓՀԿ» ընկերությունը զբաղվում է թելի, կտորի թափվածքների արտադրությամբ և վերամշակմամբ: Ծրագրի շրջանակում նախատեսվում է արտադրել բժշկական բամբակ, ինչպես նաև տեքստիլ կտորներ` բանվորական հագուստների, բազմակի օգտագործման տոպրակների համար (ք. Գյումրի): Ընկերությունը 2018 թ. կառավարության որոշմամբ ստացել է մաքսատուրքից ազատման արտոնություն, որի արդյունքում փաստացի իրականացրվել է 1 մլրդ դրամի ներդրում հումքի ձեռքբերման համար և ստեղծվել է 25 նոր աշխատատեղ: Նոր ծրագրով նախատեսվում է իրականացնել 5 մլրդ դրամի ներդրում՝ հումքի, գործարանի վերանորոգման, հումքի և նոր սարքավորումների ձեռքբերման համար: Ներկայումս առկա է 30 աշխատատեղ: Նախատեսվում է ներդրումային ծրագրի շրջանակում ստեղծել 5 նոր աշխատատեղ (18 ամիսների ընթացքում)` 150,000 դրամ միջին աշխատավարձով։ Ծրագրով նախատեսված արտադրանքի ընդհանուր ծավալը առաջին տարում կկազմի 820 մլն դրամ, որից 620 մլն դրամի արտադրանքը կիրացվի ՀՀ տարածքում, 200 մլն դրամի արտադրանքը` ՌԴ: Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 2.5 մլրդ դրամ, մաքսատուրքի ազատման արտոնությունը կազմում է 176 մլն դրամ: «Արթիկի ՓՀԿ»-ին տրվել է նաև ԱԱՀ վճարման ժամկետը երեք տարով հետաձգելու արտոնություն:

«Միշել Սերղանի» ընկերությունը ներմուծվող ապրանքներն օգտագործելու է պայուսակների, գոտիների և այլ աքսեսուարների արտադրության համար։

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 18%
    Քամի՝ 1,03 կմ/ժ
    26 C°
     
    25°  16° 
    21.04.2024
    25°  14° 
    22.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: