ԵՐԵՎԱՆ 3 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Կառավարությունն առաջարկում է բաժնետիրական ընկերությունների բաժնետերերի վերաբերյալ տվյալները հասանելի դարձնել իրավապահների համար

ՀՀ կառավարությունն առաջարկում է այս կամ այն բաժնետոմսերի սեփականատերերի վերաբերյալ տեղեկատվությունը հասանելի դարձնել իրավապահ մարմինների և տնտեսական մրցակցության պաշտպանության պետական ​​հանձնաժողովի համար: Այս մասին ապրիլի 9-ին ՀՀ ԱԺ-ում պետաիրավական հարցերի մշտական ​​խորհրդարանական հանձնաժողովի նիստին «Արժեթղթերի շուկայի մասին» օրենքում  և հարակից օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրինագծերի փաթեթի քննարկման ժամանակ հայտարարեց ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը, փոխանցում է news.am գործակալությունը:

Նախարարի խոսքով` Հայաստանում սահմանափակ պատասխանատվությամբ տարբեր կազմակերպությունների բաժնետոմսերի սեփականատերերի վերաբերյալ տեղեկատվությունը բաց և հասանելի է հանրության համար: Ըստ Բադասյանի` հասարակությունը, այդ թվում նաև էլեկտրոնային հայցի օգնությամբ, կարող է ստանալ հետաքրքրող բոլոր տեղեկությունները: «Սակայն բաժնետիրական ընկերությունների բաժնետերերի վերաբերյալ տվյալները փակ են»,- պարզաբանեց նախարարը:

Այդ տեղեկատվությունը, ըստ նրա, Պետական եկամուտների կոմիտեին, իրավապահ մարմիններին և Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովին անհրաժեշտ է միայն իրենց առջև դրված խնդիրները լիարժեք լուծելու համար:

Բավական երկար քննարկումներից հետո խորհրդարանական հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց օրենսդրական այս փաթեթին:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 60%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    3 C°
     
    20°   
    30.03.2024
    19°   
    31.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: