ԵՐԵՎԱՆ 16 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ՀՀ ՏՄՊՊՀ-ն ներկայացրել է պարենային մի շարք ապրանքների գնային դինամիկան

ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը շարունակում է պարենային ապրանքների շուկայում ամենօրյա մշտադիտարկումները՝ ներկայացնելով արձանագրված գնային դինամիկան:

ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը հայտնում է, շարունակվել է կարագի, բուսական յուղի, խնձորի՝ վերջին օրերին նկատվող գների նվազման միտումը: Մարտի կեսերից արձանագրված աճի տենդենցից հետո գնային փոքր նվազում  է նկատվել նաև ալյուրի գծով, հացի գնի մեջ փոփոխություն տեղի չի ունեցել:

Տավարի, ոչխարի մսի և ձկան գները չեն փոխվել: Խոզի միսը մարտ ամսին էժանացել է շուրջ 700 դրամով, ներկայում գինը կայուն է:

Մյուս մանրամասներին կարող եք ծանոթանալ կից ներկայացվող գրաֆիկական պատկերներում:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 27%
    Քամի՝ 0 կմ/ժ
    16 C°
     
    20°  10° 
    30.03.2024
    20°  10° 
    31.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: