ԵՐԵՎԱՆ 6 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Արցախի ՊԲ-ում անցկացվել է ռազմական խորհրդի հեռավար նիստ

Արցախի Հանրապետության ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-մայոր Ջալալ Հարությունյանի նախագահությամբ ապրիլի 9-ին անց է կացվել ռազմական խորհրդի հեռավար նիստ, որին մասնակցել են բանակի հրամկազմը, շտաբի բաժինների և ծառայությունների պետերը, միավորումների և զորամասերի հրամանատարներն ու նրանց տեղակալները, զինվորական կոմիսարներ, ռազմաիրավապահ մարմինների ներկայացուցիչներ, հաղորդում է Արցախի ՊԲ-ն:

Տեսակապային խորհրդակցության ժամանակ քննարկվել են բանակային ընթացիկ տարվա անցած ժամանակահատվածում սպառազինության և ռազմական տեխնիկայի շահագործմանը, տեխնիկական սպասարկմանը, նորոգման ու հաշվառման, ինչպես նաև բնագավառի հետագա աշխատանքների բարելավմանը վերաբերող թեմաներ:

Օրակարգային հարցերի շուրջ ելույթ են ունեցել բնագավառի պատասխանատուները՝ ներկայացնելով հաշվետու ժամանակահատվածում իրականացված աշխատանքներն ու հաստիքային սպառազինության ու ռազմական տեխնիկայի արդյունավետության բարձրացմանն ուղղված համալիր գործընթացները:

Վերջում բանակի հրամանատարը ամփոփել է խորհրդի նիստի արդյունքները և հանձնարարականներ տվել հեռավար խորհրդակցության մասնակիցներին:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Անձրև
    Խոնավություն՝ 87%
    Քամի՝ 2,06 կմ/ժ
    6 C°
     
    12°   
    20.03.2024
    14°   
    21.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: