ԵՐԵՎԱՆ 11 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Այս պահի դրությամբ ունենք 12 մահ. Արսեն Թորոսյան

1 հոգի էլ այսօր առավոտյան մահացավ, դա դեռ չենք հայտնել, ընդհանուր 12 մահ ունենք։ Այս մասին այսօր՝ ապրիլի 10–ին, Առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ ասաց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, փոխանցում է News.am։

«81 տարեկան քաղաքացի էր՝ ծանր հիվանդությւոններով, դա արդեն վաղվա թվերի մեջ կերևա։ Մեր խնդիրն է մահերի թիվը ցածր պահելով գնալ առաջ։ Մենք չենք կարող համարել, որ կորոնավիրուսի տարածումը կանգնում է և 100 տոկոս մարում է, որովհետև առաջ եթե մենք ունենում էի 50 դեպք , բայց 1 աղբյուրից, օրինակ մի մեծ արտադրամասի 50 աշխատող, հիմա ունենում ենք 16, 20, 30 դեպք, բայց 10 կամ 20 տարբեր աղբյուրներից։ Վիրուսի վերահսկողությունը դուրս է եկել վերահսկողությունից, մեր խնդիրն է ամեն հնարավոր դեպքը գտնել և անել նույն գործողություները, որ արել ենք մինչև հիմա,՝ տեստավորել հաստատել, մեկուսացնել շրջանակը, բուժել և առողջացած դուրս թողնել և այդ գործողությունը պետք է անենք այնքան, քանի դեռ ուժ ունենք, երբ որ կլինենք ուժասպառ՝ ազգովի, երկրով մեկ, այդ ժամանակ որոշ գործողություններ արանքից կհաննեք, միայն տեստավորումն ու բուժումը կթողնենք»,– ասաց նախարարը։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 50%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    11 C°
     
    29°  17° 
    26.04.2024
    28°  17° 
    27.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: