ԵՐԵՎԱՆ 14 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Չինաստանից ուղարկած օգնության վրա գրվածը Թուրքիայում աղմուկ է բարձրացել

© Photo : Facebook / Tigran Avinyan / Տիգրան Ավինյան

«Թող մեր բարեկամությունն ավելի բարձր լինի, քան Արարատ լեռը, և ավելի երկար, քան Յանցզի գետը». ապրիլի 8-ին Չինաստանից Հայաստան ուղարկված հումանիտար օգնության փաթեթների վրա չինական կողմի կատարած գրառումը մեծ աղմուկ է բարձրացրել Թուրքիայում, հաղորդում է Sputnik Արմենիան։

Թուրքական իշխանությունները պատասխան են պահանջել Չինաստանից։ Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը պաշտոնական հաղորդագրություն է տարածել այն մասին, որ դիմել է Անկարայում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության դեսպանին և Չինաստանի արտգործնախարարությանը՝  պահանջելով պարզաբանել գրությունը։

Ըստ Թուրքիայի արտգործնախարարության՝ դեսպանն ասել է, որ Հայաստան ուղարկված օգնությունը պատրաստվել է կառավարության կողմից և Երևան ուղարկվել մասնավոր ընկերության միջոցով։

Sputnik Արմենիայի հետ զրույցում Ռուս-հայկական համալսարանի Կոնֆուցիուսի կենտրոնի տնօրեն Նաիրա Անտոնյանը նշեց, որ չինարենում չկա առանձին հիերոգլիֆ, որը կնշանակի «Արարատ», այնպես որ գրության մեջ իմաստով մոտ բառակապակցություն է գործածվել։

«Բացառիորեն գրված է՝ գաո շան, այսինքն՝ բարձր լեռ»,- բառակապակցությունը չինարենից թարգմանաբար ներկայացրեց Անտոնյանը։

Sputnik Արմենիան մեկնաբանություն ստանալու համար կապ հաստատեց ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանի հետ։ Վերջինս նշեց, որ ՀՀ արտաքին գերատեսչությունը հանդես կգա պաշտոնական մեկնաբանությամբ ավելի ուշ։

Нет описания фото.


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 47%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    14 C°
     
    27°  16° 
    20.04.2024
    25°  16° 
    21.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: