ԵՐԵՎԱՆ 13 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ավստրիան մեղմացնում է կարանտինի սահմանափակումները. DW

BBC

Ավստրիան սկսել է մեղմացնել կորոնավիրուսի տարածումը կանխելու համար ավելի վաղ հաստատված սահմանափակումները: Այս մասին հայտնում է DW-ն:

Աղբյուրի փոխանցմամբ՝ փոքր խանութները, մասնագիտացված առևտրի կետերը, որտեղ վաճառվում են շինարարական և պարտեզի խնամքի պարագաներ, ապրիլի 14-ից վերսկսում են իրենց աշխատանքը: «Մենք ցանկանում ենք տնտեսական առումով հնարավորինս շուտ հաղթահարել ճգնաժամը»,-հայտարարել է Ավստրիայի կանցլեր Սեբաստիան Կուրցը:

Սահմանափակումների մեղմացմանը զուգահեռ գործում են մի շարք կանոններ: Մասնավորապես, խանութներում միաժամանակ պետք է գտնվեն սահմանափակ թվով մարդիկ, այցելուները պետք է կրեն պաշտպանիչ դիմակներ, պահպանեն սոցիալական հեռավորություն:

Մնացած բոլոր խանութները, առևտրի կենտրոնները, վարսավիրանոցները կբացվեն մայիսի 1-ից ոչ շուտ, իսկ ռեստորանները, հյուրանոցներն իրենց աշխատանքը կվերսկսեն մայիսի կեսից: Դպրոցները կմնան փակ և կշարունակեն հեռավար ուսուցումը մինչև մայիսի կեսերը:  


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 38%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    12 C°
     
    21°  10° 
    30.03.2024
    19°   
    31.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: