ԵՐԵՎԱՆ 18 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 483.94 դրամ +0,94 EUR - 512.2 դրամ +0,2 RUB - 7.88 դրամ +0,88 GBP - 595.54 դրամ +0,54
  • ՈՍԿԻ - 27 522,8 դրամ ԱՐԾԱԹ - 283,15 դրամ ՊԼԱՏԻՆ - 12 789,74 դրամ

Արցախյան ընտրությունները աշխարհի համար ժողովրդավարական ընտրություններ անցկացնելու օրինակ են. Վլադիմիր Զախարով

Ապրիլի 14-ին կայացած Արցախի նախագահական ընտրություններին դիտորդական առաքելություն իրականացրած «Սևծովյան-կասպյան տարածաշրջանի քաղաքական և սոցիալական հետազոտությունների ինստիտուտ»-ի տնօրեն Վլադիմիր Զախարովն այսօր կայացած մամուլի ասուլիս ընթացքում ամփոփել է քվեարկության ընթացքը:

«Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ իր խոսքում Վլադիմիր Զախարովն ասել է, որ, այցելելով տարբեր ընտրատեղամասեր, այնտեղ տեսել է ընկերասեր մարդկանց, ովքեր կատարում են իրենց քաղաքացիական պարտքը:

«Ինչպես մարտի 31-ին կայացած համապետական ընտրությունները, այնպես էլ նախօրեին անցկացված նախագահական ընտրությունների երկրոդ փուլն անցել է ժողովրդավար պայմաններում: Դեռ ավելին, շփվելով մարդկանց հետ, ես տեսա, որ, մարդիկ ավելի շատ խոսում են Արցախի զարգացման մասին: Կարծում եմ՝ արցախյան ընտրություններն աշխարհի համար օրինակ են, թե ինչպիսին պետք է լինեն ժողովրդավարական ընտրությունները»,- ավելացրել է Վ. Զախարովը: Նա շնորհավորել է Արցախի Հանրապետությանը՝ ընտրությունները կայացած համարելու համար:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

Եղանակ
Երևան
Պարզ երկինք
Խոնավություն՝ 45%
Քամի՝ 12 կմ/ժ
18 C°
 
21°  33° 
08.07.2020
21°  33° 
09.07.2020
Հարցում

Համարո՞ւմ եք արդյոք Գագիկ Ծառուկյանի դեմ իրականացվող գործողությունները քաղաքական հետապնդում: