ԵՐԵՎԱՆ 7 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Շարունակելու ենք այն քաղաքականությունը, որով համախմբվելու ենք և դիամակայելու այս մարտահրավերներին. Արայիկ Հարությունյան

Artsakhpress.am

Այսօր՝ ապրիլի 15-ին, ԱՀ նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանը Ստեփանակերտի «Արմենիա» հյուրանոցային համալիրի նիստերի դահլիճում հանդես է եկել մամուլի ասուլիսով:

«Արցախպրես»-ի  թղթակցի հաղորդմամբ՝ Ա. Հարությունյանը, ողջունելով ներկաներին, անդրադարձել է լրագրողների հարցերին, որոնք հիմնականում վերաբերում էին Նոր կորոնավիրուսային իրավիճակի հաղթահարմանը, նախընտրական ծրագրին, քաղաքական ուժերի հետ համագործակցությանը, կադրային քաղաքականությանը, էներգետիկ անկախությանը, փախստականների խնդիրներին և այլն:

Ա. Հարությունյանն իր խոսքում ասել է, որ ապրիլի 14-ին կայացած ԱՀ նախագահի ընտրությունը ժողովրդի հերթական հաղթանակն է, այն եղել է ժողովրդավարական՝ չնայած այն հանգամանքին, որ քաղաքական ընդդիմախոսների մեծ մասը հատուկ քաղաքական երանգ է հաղորդել ընտրական գործընթացը հետաձգելու համար:

«Նախօրոք տեսնելով ընտրությունների ընթացքը, հասկանալով արդյունքները և հիմք ընդունելով համաճարակը՝ փորձել են բոյկոտել այն: Ես հայտարարում եմ, որ մեր ընդդիմախոսների ասելիքները՝ կապված ընտրությունների հետաձգման հետ, ընդամենը քաղաքական բնույթ են կրում: Մենք ունենք խնդիր՝ ոչ միայն համաճարակի տարածման, այլև հետագայում դրա չեզոքացման հետ կապված, որն էլ լինելու է տնտեսական, սոցիալական բնույթի: Այսօր չկա մի պետություն, որ կարողանա իմանալ, թե ինչ հետևանքներ է այս համաճարակը թողնելու տնտեսության վրա: Մենք պետք է միավորվենք և համախմբվենք ՀՀ իշխանությունների շուրջ, քանի որ գլխավոր պատասխանատվությունն այսօր կրում են հենց նրանք: Չարախնդությունը, քաղական այլակարծությունը թշնամի են մեզ: Վտանգն ավելի մեծ է, քան մենք պատկերացնում ենք: Ցավոք, այս հարցում քաղաքական ենթատեքստ եմ տեսնում ոչ միայն Արցախում, այլև Հայաստանում: Շարունակելու ենք այն քաղաքականությունը, որով համախմբվելու ենք և դիամակայելու այս մարտահրավերներին»,-մասնավորապես ասել է Ա. Հարությունյանը:

Նրա խոսքով՝ իր ղեկավարած թիմը խնդիր չունի որևէ քաղաքական գործչի հետ. քաղաքական հետապնդումներ չեն լինելու. նախընտրական փուլում եղել են շատ վիրավորական հայտարարություններ, որոնց համար նորընտիր նախագահը պատրաստվում էր դիմել դատախազություն, բայց, համախմբվածության գաղափարից ելնելով, մտափոխվել է:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 57%
    Քամի՝ 2,57 կմ/ժ
    7 C°
     
    16°   
    29.03.2024
    20°   
    30.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: