ԵՐԵՎԱՆ 14 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Արցախի նոր իշխանություններն արտաքին քաղաքականության հարցում նորություններ չեն առաջարկում

Ապրիլի 14-ին Արցախում տեղի ունեցած նախագահական ընտրությունների երկրորդ փուլի արդյունքում նախագահ ընտրվեց Արայիկ Հարությունյանը՝ նախնական տվյալներով ստանալով ընտրողների ձայների 88 տոկոսը: Արմեդիա ՏՎԳ-ն ավելի վաղ անդրադարձել էր Արցախի նախագահի բոլոր 14 թեկնածուների նախընտրական ծրագրերին՝ դրանք ներկայացնելով առանձին աղյուսակի տեսքով: Այժմ, երբ արդեն պարզ է, թե ով կղեկավարի Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը առաջիկա հինգ տարիների ընթացքում, փորձենք վերհիշել, թե ինչ էր առաջարկում արտաքին քաղաքականության և Հայաստանի հետ հարաբերությունների համատեքստում Արայիկ Հարությունյանի նախընտրական ծրագիրը:

Նոր որակի հարաբերությունների հաստատում Մայր հայրենիքի և սփյուռքի հետ հարաբերություններում. այս ընդհանրական ձևակերպմամբ է ներկայացված Հայաստանի հետ հարաբերությունների Արցախի նոր նախագահի տեսլականը՝ վերջինիս նախընտրական ծրագրում: Թեև Արայիկ Հարությունյանը մեկ անգամ չէ, որ հրապարակային ելույթների ընթացքում առավել մանրամասն է անդրադարձել այս հարցին՝ պարբերաբար հիշատակելով «Արցախը Հայաստան է, և վերջ» թեզը:

Եվ չնայած վերոնշյալ ձևակերպումներին՝ Արայիկ Հարությունյանի նախընտրական ծրագրում հատուկ կարևորությամբ ընդգծված է Արցախի Հանրապետության միջազգային ճանաչման գործընթացի ակտիվացման հարցը: Սա հիմք է տալիս եզրակացնելու, որ արցախյան հիմնահարցի խաղաղ կարգավորման համատեքստում առաջիկա հինգ տարիների ընթացքում Արցախի մոտեցումը էական փոփոխությունների չի ենթարկվի. Արցախի իշխանությունները շարունակելու են պայքարը ԼՂՀ ինքնորոշման իրավունքի ճանաչման ուղղությամբ՝ որպես վերջնանպատակ ունենալով Արցախը Մայր հայրենիքին միացնելու գաղափարը:

Ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ և վերջնական կարգավորումը, Արայիկ Հարությունյանի նախընտրական ծրագրի համաձայն, պետք է բխի Արցախի ժողովրդի անօտարելի իրավունքների և անվտանգության շահերից:

Արտաքին քաղաքականության համատեքստում Բակո Սահակյանի իշխանության վարած քաղաքականության տրամաբանական շարունակությունն է նաև Հարությունյանի կողմից առաջարկվող «միջազգային սուբյեկտայնության աստիճանի բարձրացումը, տարբեր երկրներում բարեկամական շրջանակների ձևավորումը, միջազգային կազմակերպությունների հետ համագործակցության ակտիվացումը, ձեռքբերված միջազգային կապերի ամրապնդումն ու գործնականացում»:

Այսպիսով, Արցախում կայացած ընտրությունների արդյունքում ձևավորված նոր իշխանությունը արտաքին քաղաքականության հարցում կշարունակի հավասարակշիռ ու հաշվարկված քաղաքականությունը՝ ուղղված նախ և առաջ Արցախի սուբյեկտայնության և ինքնորոշման իրավունքի միջազգային ճանաչմանը:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 41%
    Քամի՝ 3,09 կմ/ժ
    14 C°
     
    29°  17° 
    26.04.2024
    28°  17° 
    27.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: