ԵՐԵՎԱՆ 18 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Եկել է ժամանակը, երբ ես պատրաստ եմ պատասխանելու բոլոր հարցերին. Սերժ Սարգսյան

Sputnik Армения

Հարգելի լրագրողներ, ուզում եմ հավատացած լինեք, որ ես ձեզնից ավելի շատ եմ շահագրգռված շփվելու լրատվամիջոցների հետ մի պարզ պատճառով, որովհետև ես ոչինչ չունեմ թաքցնելու: Այս մասին այսօր՝ ապրիլի 16-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը, ով եկել է ԱԺ ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի նիստում հարցերի պատասխանելու, փոխանցում է News.am-ը

«Երկրորդ, իրոք եկել է ժամանակը, երբ ես պատրաստ եմ պատասխանելու բոլոր հարցերին: Ելնելով սրանից ես դիմել եմ հանձնաժողովին, իմ մասնակցությամբ նիստը անցկացնել արտակարգ դրության ավարտից հետո: Բայց հանձնաժողովը նպատակահարմար համարեց նիստն անցկացնել ամսի 16-ին, և ինչպես հայտնի է արտակարգ դրությունն էլ երկարացվեց:

Ուստի ես այդ հնարավորությունից զրկված եմ, քանի որ հարցն այնքան կարևոր է, որ ոտքի վրա 1-2 պատասխաններով ես չեմ կարող գոհացնել ոչ ձեզ, ոչ էլ հանրությանը:

Ես խոստանում եմ, որ արտակարգ դրության ավարտից հետո ես կհրավիրեմ բոլոր լրատվամիջոցներին, որոնք գործում են ՀՀ-ում և միայն ապրիլյան իրադարձությունների հետ կապված կպատասխանեմ բոլոր հարցերին»,-հայտարարեց Սերժ Սարգսյանը:

Որպեսզի փոքր ինչ իրավիճակը հարթեմ, մի քանի րոպե հետո իմ գրասենյակը կտարածի հայտարարություն»,-ընդգծեց Սերժ Սարգսյանն ու հեռացավ:

Այլ հարցերի նա չպատասխանեց:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Անձրև
    Խոնավություն՝ 40%
    Քամի՝ 8,23 կմ/ժ
    19 C°
     
    26°  15° 
    20.04.2024
    26°  16° 
    21.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: