ԵՐԵՎԱՆ 17 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Վեհափառը ևս ՀՀ քաղաքացի է և ունի այն իրավունքները, որոնք՝ ՀՀ մնացած քաղաքացիները. Արարատ Միրզոյան

Պետությունն ու եկեղեցին անջատ են ու պետք է չխառնվեն իրար գործերին, լրագրողների հետ ճեպազրույցում նման տեսակետ հայտնեց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանըփոխանցում է Aysor.am:

«Միևնույն ժամանակ, վեհափառը ևս ՀՀ քաղաքացի է և ունի այն իրավունքները, որոնք՝ ՀՀ մնացած քաղաքացիները», - ասաց նա։

Միրզոյանը խնդրեց հնարավորության դեպքում իրեն վեհափառի հայտարարությունների մասին հարցեր չուղղել՝ ընդգծելով․

«Անհրաժեշտություն չեմ տեսնում լրացուցիչ բան ասելու, որովհետև ցանկացած նոր բառ կարող է նոր երանգ հաղորդել այս փոխադարձ հայտարարություններին և այս պահին դա մեր ազգի, պետության համար օգուտ չի լինի։ Ասելիք, իհարկե կա, վերաբերմունք, իհարկե կա, բայց այս պահին չեմ ուզում ասել, անկեղծ և ուղիղ ասում եմ»։

Հիշեցնենք, որ Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու հայտարարությանը հետևել էին արձագանքներ։

ՀՀ ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը նշել էր, որ կոռեկտ չի համարում կաթողիկոսի հայտարարությունը:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 45%
    Քամի՝ 1,03 կմ/ժ
    17 C°
     
    26°  15° 
    20.04.2024
    26°  16° 
    21.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: