ԵՐԵՎԱՆ 12 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Մեր սիրտը ցավ է ապրում, երբ ազգիս հովվապետի քրիստոնեկան մաղթանքները ստանում են քաղաքական երանգներ. Ֆրանսիայի Թեմի հոգևորականներ

Ֆրանսիայի Թեմի հոգևորականները հանդես են եկել հայտարարությամբ, որը Aysor.am-ը ներկայացնում է ամբողջությամբ. 

«Մեծ ցավով ընթերցեցինք Հայ Առաքելական Եկեղեցու, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի և Վեհափառ Հայրապետի հասցեին այս օրերին մամուլում տեղ գտած անպատկառ արտահայտություններով համեմված հոդվածները։

Մեր սիրտը ցավ է ապրում, երբ ազգիս հովվապետի քրիստոնեկան և մարդասիրական մաղթանքները և հորդորները պետական բարձրաստիճան և որոշ այլ պաշտոնյաների կողմից ստանում են քաղաքական երանգներ և մատուցվում լայն հասարակության ուշադրությանը՝ մեկ անգամ եւս առիթ հանդիսանալով թշնամական տրամադրությունների սրացման և ավելորդ շաղակրատությունների՝ հանդեպ մեր Սրբություն Սրբոց Մայր Եկեղեցին և Հայոց Հայրապետը։

ՀՀ անկախությունից ի վեր այսպիսի սանձարձակ հարձակումների երբեք չէր ենթարկվել մեր Եկեղեցին։ Փոխարեն սիրո և հանդուրժողականության քարոզով եկած հեղափոխոխությունից ծնված գործերով Մորը հզորացնելու ջանքեր գործադրելու նվիրական նախաձեռնությունների՝ այսօր տեղի են ունենում Ծնողին լքելու և հայհոյելու՝ արդեն ծիսական երանգ ստացած և սովորական դարձած սրբապիղծ և ազգադավ դրսևորումներ։

Բազմիցս իրեն մեր Եկեղեցու զավակ հռչակած Ալեն Սիմոնյանի և մյուսներին հորդորում ենք վերագտնել հավատարիմ որդու և նվիրյալ զավակի իրենց ընթացքը և ձեռնարկել քայլեր՝ շտկելու մոլորյալի իրենց կեցվածքը։

Վստահ ենք Ալեն Սիմոնյանը և մյուսները քաջածանոթ են Սուրբ Գիրքին և մանավանդ անառակ որդու մասին ոսկե առակին։  Հորդորում ենք վերընթերցել այն (Ղուկաս 15։11-24) և «մեղա յերկինս եւ առաջի քո» աղոթքով վերադառնալ՝ ներում ստանալու հույսով եւ ակնկալիքով։
Եկեղեցին մշտապես սիրում է և ներում է շնորհում իր զավակներին՝ շինական թե իշխանական։ Եվ պարարտ եզը պատրաստ է մորթվելու միայն հոր գիրկն ընկնելուց, ներում հայցելուց եւ ներման արժանանալուց հետո»։

 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 58%
    Քամի՝ 1,03 կմ/ժ
    12 C°
     
    27°  15° 
    20.04.2024
    26°  17° 
    21.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: