Հայ Եկեղեցու դեմ պայքար մղելու փորձը անընդունելի է. Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսություն
«Այսօր, որեւէ ժամանակէ աւելի Հայ Եկեղեցին ժողովուրդին հետ պէտք է ըլլայ՝ հոգեւոր սնունդ հայթայթելով, կարիքաւորներուն օգնելով եւ ժողովուրդին ծառայելով։ Ա՛յս է հայ հոգեւորականին կոչումը։ Դուք, սիրելի հոգեւոր հայրեր, այս ոգիով թրծուեցաք Անթիլիասի մէջ եւ կոչումի խոր գիտակցութեամբ կը ծառայէք։ Մօտէն կը հետեւինք ձեր հովուական աշխատանքներուն։ Բարձրօրէն կը գնահատենք ձեր ծառայական նուիրումը։ Թող մեր Տէրը Քրիստոս վարձահատոյց ըլլայ ձեզի։ Աղօթեցէք մեր ժողովուրդի զաւակներուն համար»։
Արամ Ա կաթողիկոսի այս գրառումը սոցիալական ցանցերում՝ ֆեյսբուքում, շատերը մեկնաբանեցին որպես աջակցություն ՀՀ իշխանություններին, մասնավորապես՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, և թիկունքից հարված Գարեգին Երկրորդ Կաթողիկոսին, որի դեմ ՀՀ իշխանությունների և մերձիշխանական մի շարք ուժերի կողմից կրկին կոշտ արշավ է սկսվել:
Եկեղեցու և Ամենայն հայոց կաթողիկոսԳարեգին Երկրորդի դեմ հեղափոխությունից հետո սա երկրորդ արշավն է, որի առիթը հանդիսացավ այն, որ News.am-ի հետ զրույցում նա մտահոգություն էր հայտնել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի առողջության վերաբերյալ և նշել.
«Հաղորդ լինելով նախագահի առողջության առնչությամբ բժիշկների մասնագիտական կարծիքներին՝ կարևոր ենք համարում, որ արդարադատության իրագործման հետ մեկտեղ ձեռնարկվեն բոլոր կանխարգելիչ միջոցներն ու միջոցառումները, այդ թվում՝ խափանման միջոցի փոփոխություն՝ համավարակի այս շրջանում ապահովագրելու նրան առողջական վիճակի հետագա բարդացումներից»:
168.am-ը Ն.Ս.Օ.Տ.Տ. Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսից գրավոր պարզաբանում էր խնդրել՝ ո՞ւմ էր ուղղված նրա գրառումը, ինչո՞ւ որոշեց նման գրառում կատարել, արդյո՞ք կապ կա վերջին դեպքերի, մասնավորապես՝ Ամենայն Հայոց Գարեգին Երկրորդ Կաթողիկոսի՝ News.am-ին տված հարցազրույցի և Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդ Նավասարդ արք․ Կճոյանին առաջադրված մեղադրանքի հետ։
Այսօր Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության տեղեկատվական գրասենյակի վարիչ Յովակիմ Վրդ. Բանճարճեանի կողմից ստացվել է պատասխան-նամակը, որը ներկայացնում ենք ամբողջությամբ:
«Այս առաւօտ, շնորհակալութեամբ ստացայ Ձեր e-mail-ը: Կ՚ուզեմ կարեւորութեամբ Ձեր ազնիւ ուշադրութեան յանձնել հետեւեալ երկու կէտերը.
1) Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետը, ստեղծուած համաշխարհային տագնապի լոյսին տակ, նման գրառումներ կը կատարէ Facebook-ի ճամբով: Ան յաճախ իր յորդորները ու թելադրութիւնները կը փոխանցէ Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութեան թեմերուն, առաջնորդներուն, ազգային իշխանութիւններուն եւ հոգեւորականներուն՝ շեշտելով աղօթքի ու մարդասիրական ծառայութեան ճամբով մեր ժողովուրդին հետ ըլլալու հրամայականը: Նորին Սրբութեան կատարած յորդորներուն ու յիշեցումներուն մաս կը կազմէ նաեւ Ձեր մէջբերած գրութիւնը: Հետեւաբար, ան ո՛չ մէկ կապ ունի Հայաստանէն ներս ստեղծուած ներկայ կացութեան հետ: Վեհափառ Հայրապետին խօսքը եւ գործը արեւու լոյսին նման միշտ յստակ եղած են. մեկնաբանութեան ու լուսաբանութեան կարիքը չունին: Հետեւաբար, ՎԵՀԱՓԱՌ ՀՕՐ ՄՏԱԾՈՒՄՆԵՐԸ ՔԱՂԱՔԱԿԱՆԱՑՆԵԼԸ ՃԻՇԴ ՉԷ՛:
2) Վեհափառ Հայրապետը իր խոր մտահոգութիւնը կը յայտնէ Հայաստանէն ներս ստեղծուած ներկայ կացութեան նկատմամբ: Ինչպէս Նորին Սրբութիւնը յաճախ կը շեշտէ՝ մեզի համար եկեղեցի եւ ժողովուրդ անջատ իրականութիւններ չեն, այլ մէ՛կ ամբողջութիւն են՝ ներքին անքակտելի կապերով իրարու հետ սերտօրէն ընդելուզուած: Արդ, որոշ շրջանակներու կողմէ պահեր ու կացութիւններ օգտագործելով եւ ծրագրուած մօտեցումով Հայ Եկեղեցւոյ դէմ պայքար մղելու փորձը Մեզի համար, վստահ ենք նաեւ մեր ժողովուրդին համար, երբե՛ք ընդունելի չէ։ Ձայնակցելով Հայաստանի Հանրապետութեան նախագահին, Վեհափառ Հայրապետը կոչ կ՚ուղղէ՝ փոխադարձ յարգանքով ու հանդուրժողական ոգիով, ինչպէս նաեւ իրողութիւններն ու հանգամանքները նկատի ունենալով եւ երկխօսութեան ճամբով քննարկելու մեր ազգը, եկեղեցին եւ հայրենիքը դիմագրաւող խնդիրներն ու մարտահրաւէրները: Անհրաժեշտ է, յատկապէս ներկայ ճգնաժամային պայմաններուն մէջ, համախմբուիլ մեր ընդհանրական ու գերագոյն արժէքներու ու ձգտումներու շուրջ:
Մեր հայրենիքին եւ Սփիւռքի համայնքներուն անվտանգութիւնը առաջնահերթ մտահոգութիւն է Մեզի համար: Յառաջիկայ շաբաթ Ապրիլ 24-ի առիթով մեր ազգային պահանջատիրութեան նկատմամբ մեր հաւաքական յանձնառութեան վերահաստատումը հրամայական է, կը շեշտէ Արամ Ա. Վեհափառ Հայրապետը:
Թող Աստուած անվտանգ ու ամուր պահէ մեր ազգը, եկեղեցին ու հայրենիքը։
Լաւագոյն մաղթանքներով՝
Յովակիմ Վրդ. Բանճարճեան
Վարիչ Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութեան Տեղեկատուական Գրասենեակի Անթիլիասի
18 Ապրիլ 2020»:
-
16:17
ՀԱՐԳԵԼԻ՛ ԸՆԹԵՐՑՈՂ
-
16:16
Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով
-
16:11
Հոկտեմբերի 7-ին ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողով նախատեսված չէ. Պեսկով
-
16:10
Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմում կան տուժածներ․ ՀՀ ՊՆ
-
16:00
ԼՂ-ից բռնի տեղահանված առանց ուղեկցողի մնացած 20 երեխա և 216 տարեց գտնվում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հոգածության ներքո
-
15:30
Իրանը կողմ է տարածաշրջանի համար շահավետ տրանսպորտային հաղորդակցությունների զարգացմանը, սակայն ոչ՝ միջազգային սահմանների փոփոխությանը
-
15:10
Պետք է միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի կողմից սպառնալիքները կասեցնելու համար. իսպանացի պատգամավորը Գորիսում է
-
14:54
Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ
-
14:46
Մեր երկրները միևնույն մարտահրավերներն ունեն. կիպրոսցի խորհրդարանականը՝ Ալեն Սիմոնյանին
-
12:00
Ֆրանսիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան
-
11:30
Սամվել Շահրամանյանն ու մի խումբ պատասխանատուներ կմնան ԼՂ-ում՝ մինչև որոնողափրկարարական աշխատանքների ավարտը
-
11:03
ՄԱԿ-ի առաքելությունը շատ, շատ, շատ օգտակար է Արցախի անապատում. Ժան-Քրիստոֆ Բյուսոն
-
10:43
Ադրբեջանի փոխվարչապետն այսօր կմեկնի Ստեփանակերտ
-
10:07
Սենատոր Գարի Փիթերսը ներկայացրել է օրինագիծ, որն արգելում է ԱՄՆ օգնությունն Ադրբեջանին
-
09:38
Խումբն Արցախում կմնա` մինչև զոհվածների աճյունների ու անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքների ավարտը. Թադևոսյան
-
20:26
Ժամը 18։00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100․480 անձ արդեն Հայաստանում է
-
19:54
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է տարածել
-
15:25
Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով, սպասվում է անձրև և ամպրոպ
-
13:16
Միացյալ Թագավորությունը 1 միլիոն ֆունտ ստեռլինգ կհատկացնի՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին
-
12:25
Հայաստան է ժամանել բռնի տեղահանված 100 հազար 417 արցախցի
օրվա
շաբաթվա
ամսվա
Խոնավություն՝ 48%
Քամի՝ 3,09 կմ/ժ