ԵՐԵՎԱՆ 18 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 483.94 դրամ +0,94 EUR - 512.2 դրամ +0,2 RUB - 7.88 դրամ +0,88 GBP - 595.54 դրամ +0,54
  • ՈՍԿԻ - 27 522,8 դրամ ԱՐԾԱԹ - 283,15 դրամ ՊԼԱՏԻՆ - 12 789,74 դրամ

Լեհաստանի նախագահն ընտրությունների հետաձգումը վտանգավոր է համարում

Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան լուրջ վտանգ է տեսնում մայիսի 10-ին սպասվող հերթական նախագահական ընտրությունները հետաձգելու հարցում:

«Նրանք, ովքեր ասում են, թե ընտրությունները վտանգավոր են լեհերի համար, պետք է հասկանան, որ դրանց բացակայությունն է վտանգավոր: Կորոնավիրուսի դեմ պայքարի համար անհրաժեշտ են լինելու նոր նորմեր, նոր որոշումներ, որոնք չեն կարողանալու ուժի մեջ մտնել»,-նշել է Դուդան:

Նրա խոսքով՝ ընտրությունները միայն ժողովրդավարության տոն չեն, այլ առաջին հերթին պարտականություն պետության գործառույթների արդյունավետ իրականացման համար:

«Եթե մենք նախագահ չընտրենք, ապա երկիրը կհայտնվի քաոսում»,- ասել է նա:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

Եղանակ
Երևան
Պարզ երկինք
Խոնավություն՝ 45%
Քամի՝ 12 կմ/ժ
18 C°
 
21°  33° 
08.07.2020
21°  33° 
09.07.2020
Հարցում

Համարո՞ւմ եք արդյոք Գագիկ Ծառուկյանի դեմ իրականացվող գործողությունները քաղաքական հետապնդում: