ԵՐԵՎԱՆ -5 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 483.94 դրամ +0,94 EUR - 512.2 դրամ +0,2 RUB - 7.88 դրամ +0,88 GBP - 595.54 դրամ +0,54
  • ՈՍԿԻ - 30 940,9 դրամ ԱՐԾԱԹ - 424,19 դրամ ՊԼԱՏԻՆ - 18 614,1 դրամ

Ստեղծվել է պաշտպանական ոլորտի բարեփոխումներ իրականացնող հանձնախումբ

Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշմամբ հաստատվել է «Պաշտպանական ոլորտի բարեփոխումներ իրականացնող, ներառյալ՝ արատավոր երեւույթների դեմ պայքարի արդյունավետությունը բարձրացնող միջգերատեսչական հանձնախումբ ստեղծելու, հանձնախմբի կազմը եւ գործունեության կարգը»:

Որոշման համաձայն՝ ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղարի ղեկավարության ներքո ստեղծվում է պաշտպանական ոլորտի բարեփոխումներ իրականացնող, ներառյալ՝ արատավոր երեւույթների դեմ պայքարի արդյունավետությունը բարձրացնող միջգերատեսչական հանձնախումբ:

Հանձնախմբի խնդիրներն են Հայաստանի Հանրապետության պաշտպանական ոլորտում առկա խնդիրների վերհանումը, դրանց պատճառների բացահայտումը, հետեւանքների կանխարգելումը, ռիսկերի նվազեցումը եւ պաշտպանական ոլորտի բարեփոխումների իրականացման ուղղությամբ առաջարկությունների ներկայացումը:

Անվտանգության խորհրդի քարտուղարին հանձնարարվել է եռամսյակը մեկ հանձնախմբի աշխատանքների մասին հաշվետվություն ներկայացնել Հայաստանի Հանրապետության վարչապետին:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

Եղանակ
Երևան
Ամպամած
Խոնավություն՝ 85%
Քամի՝ 4 կմ/ժ
-5 C°
 
-11°  -3° 
21.01.2021
-13°  -5° 
22.01.2021
Հարցում

Աջակցու՞մ եք արդյոք Հայաստանում ազգային համաձայնության կառավարության ստեղծմանը: