Ղարաբաղյան կարգավորման վերաբերյալ Լավրովի հայտարարության մտահոգիչ դրույթները

Գարչակովի հիմնադրամի կողմից կազմակերպված առցանց կլոր սեղանի ժամանակ Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի անդրադարձը Ղարաբաղյան կարգավորման բանակցային գործընթացի ընթացիկ վիճակին հայկական կողմերի համար բավականին մտահոգիչ էլեմենտներ է պարունակում:
Մասնավորապես, այս պահին, ըստ Լավրովի, բանակցային գործընթացում քննարկվում է հակամարտության կարգավորման փուլային տարբերակը: Լավրովի խոսքով՝ կան նախագծեր, որոնք մեկ տարի առաջ՝ 2019 թվականի ապրիլին համանախագահների մասնակցությամբ Մոսկվայում Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ԱԳ նախարարների հանդիպման ժամանակ են տարածվել, դրանք այժմ ակտիվ քննարկվում է: «Այդ փաստաթղթերը ենթադրում են հակամարտության կարգավորում փուլային մոտեցման հիման վրա», - նշել է ՌԴ ԱԳ նախարարը:
Ավելին, ինչպես հետևում է Լավրովի խոսքից, արդեն ամրագրված է, առաջին էտապում նախատեսվող քայլերը՝ տարածքների վերադարձ Ադրբեջանին և տրանսպորտային, տնտեսական և այլ հաղորդակցության բացում, ոչ մի խոսք Արցախի կարգավիճակի մասին՝ այդ թվում նաև միջանկյալ:
Հետաքրքիր է, որ ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանն, անդրադառնալով Լավրովի այս հայտարարությունը, որևէ կերպ չհերքեց բանակցային սեղանին նման փաստաթղթի առկայությունը: «Այո՛, այդ մեկնաբանության մեջ եղել են հղումներ բազմաթիվ փաստաթղթերի, սկսած Քի Վեսթից մինչև վերջերս: Նշվել է նաև, թե ինչ փաստաթղթի մասին է խոսք գնում այս երկու տարվա ընթացքում», - նշել է նախարարը: Ավելին, նախարարը նշեց, որ 2018 թվականից ի վեր քննարկումները սահմանափակվել են առանձին տարրերի շուրջ կողմերի մոտեցումների քննարկմամբ և գնահատմամբ: Նշենք, որ կարգավորման գործընթացին նման մոտեցումն ավելի շատ բնորոշ է փուլային տարբերակին:
Մտահոգիչ է նաև Լավրովի անդրադարձը Ղարաբաղյան կարգավորման վերաբերյալ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերին: Թեև Լավրովը հիմնական շեշտադրումը կատարում է բանաձևերի՝ պատերազմական գործողությունները դադարեցնելու և խաղաղ բանակցությունները սկսելու պահանջի վրա, սակայն այդ համատեքստում նշում է նաև, որ «բանաձևերը հաստատում են Ադրբեջանի Հանրապետության տարածքային անձեռնմխելիությունը»: «Ես վստահ եմ, որ մենք, երբ որոշենք ստորագրել այդ փաստաթղթերը՝ դա կլինի ՄԱԿ Անվտանգության խորհրդի բանաձևերի կատարման ուղղությամբ կարևոր քայլ», - նշել է ՌԴ ԱԳ նախարարը:
Լավրովի հայտարարության մյուս մտահոգիչ տարրը վերաբերում է բանակցային ձևաչափին: Հիշեցնենք, համանախագահ երկրները, այդ թվում նաև Ռուսաստանի ԱԳ նախարարն անձամբ բազմիցս նշել էր, որ Արցախի՝ բանակցային սեղան վերադառնալու հարցը պետք է որոշեն հակամարտության կողմերը:Միևնույն ժամանակ նշվում էր, որ ինչ-որ փուլից Արցախը պետք է միանա բանակցություններին: Այժմ ՌԴ ԱԳ նախարարն արդեն հայտարարում է, որ առկա ձևաչափը կայացած է: Նման հայտարարություն է արվում որպես լիարժեք կողմ Արցախը բանակցային սեղան վերադարձնելու մասին Հայաստանի իշխանությունների հայտարարությունների ֆոնին;
Այս ամենի հետ կապված ևս մեկ մտահոգիչ հանգամանք: Հաշվի առնելով վերոնշյալը ակնհայտ է դառնում, որ Հայաստանի իշխանությունները Ղարաբաղյան կարգավորման համատեքստում ազնիվ չեն սեփական հանրության հետ: Այսպիսով, իրականում պաշտոնական Երևանը շատ ավելի վաղ է քննարկումներից և խորհրդատվություններից անցել բանակցություններին, քան հայտարարել է այդ մասին: Այսօր բանակցային սեղանին, չնայած իշխանության հավաստիացումներին կա փաստաթուղթ՝ մի կողմ թողնենք՝ թե ինչ դիրքորոշում ունի դրա վերաբերյալ պաշտոնական Երևանը: Ընդ որում, առկա փաստաթուղթը, որի շուրջ այժմ ակտիվ քննարկումներ են ընթանում որևէ կերպ չի բխում հայկական կողմերի շահերից:
այլ նյութեր այս թեմայով
- Լեհ քաղաքական գործչին Ադրբեջանը 50 հազար դոլար է առաջարկել՝ «Հայերի դեմ ադրբեջանական ռազմական հանցագործությունները» չհրապարակելու դիմաց Հետաքրքրական է առաջարկում «Բաքվի հանցագործությունները» նշումը, ինչը փաստում է, որ առաջարկ անողները՝ Ադրբեջանի...
- Ադրբեջանի հետ Հայաստանի սահմանների ճշգրտումը պետք է դադարեցվի կամ վերանայվի. ՄԻՊ Ադրբեջանի հետ Հայաստանի սահմանների որոշման կամ ճշգրտման [ինչ էլ որ անվանումը լինի, այսուհետ պայմանական՝ որոշման]...
- Երկրագունդ. Լավրովի հայտարարություններն Արցախի մասին «Առավոտյան լուրեր Լիլիթ Թումանյանի հետ» հաղորդման «Հայացք. Երկրագունդ» խորագրի ներքո անդրադարձել ենք Արցախյան...
- Արցախի ԱԳՆ ղեկավարը նամակներ է հղել միջազգային կառույցներին՝ Ադրբեջանի կողմից պահվող հայ գերիների հարցով Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարը կոչ է անում հրատապ միջոցներ ձեռնարկել՝ ապահովելու Ադրբեջանի...
- Ղարաբաղի կարգավիճակի հարցով պետք է զբաղվեն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները, որոնք վերսկսել են իրենց շփումները. Լավրով ՌԴ ԱԳ նախարարի խոսքով, այժմ մշակվում են մանրամասներ՝ կապված տրանսպորտային հաղորդակցության, հումանիտար աջակցության...
-
11:54
Առողջապահության փոխնախարարը նշանակվեց Շիրակի մարզպետ
-
11:43
ԱՄԷ-ն համաձայնագիր է ստորագրել ԱՄՆ-ի հետ 50 հատ F-35 կործանիչ ձեռքբերելու մասին. Reuters
-
11:36
Տիգրան Պետրոսյանն ազատվեց Շիրակի մարզպետի պաշտոնից. պաշտոնական
-
11:31
Փրկարարները որոնումները վերսկսել են Հադրութ, Դրախտիկ և Ջրական ուղղություններով
-
10:45
Հայաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը հասել է 165528-ի
-
09:17
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
-
02:02
ՀՀ պաշտպանության նախարարը եղել է ԶՈՒ զորամասերից մեկում
-
01:43
Թյուրքական խորհուրդն առաջարկել է 2022-ին «Շուշին հռչակել թյուրքական աշխարհի մշակութային մայրաքաղաք»
-
01:36
Շիրակում բնակչության տարհանման ու պատսպարման միջոցառումներ են անցկացվելու
-
23:38
Ջիլ Բայդենը երդմնակալության արարողությանը ներկայացել է Markarian բրենդի զգեստով և վերարկուով
-
23:20
Հերիք է այլևս անցյալով միայն հպարտանանք. Արամ Ա կաթողիկոս
-
22:31
Մոսկվայում քաղաքական խորհրդակցություններ են տեղի ունեցել Հայաստանի և Ռուսաստանի արտգործնախարարությունների միջև
-
22:02
Սպիտակ տունը հրապարակել է նախագահ Բայդենի առաջնահերթությունները
-
19:16
Լեհ քաղաքական գործչին Ադրբեջանը 50 հազար դոլար է առաջարկել՝ «Հայերի դեմ ադրբեջանական ռազմական հանցագործությունները» չհրապարակելու դիմաց
-
19:04
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է
-
18:46
Իրանի արտգործնախարարը հաջորդ շաբաթ կայցելի Հայաստան, Վրաստան, Ադրբեջան և Ռուսաստան
-
18:37
Ադրբեջանի հետ Հայաստանի սահմանների ճշգրտումը պետք է դադարեցվի կամ վերանայվի. ՄԻՊ
-
16:26
Արա Այվազյանը հանդիպել է ՀՀ-ում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների դեսպանների հետ
-
15:51
Եղանակը Հայաստանում. առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում
-
15:24
Եվրասիական միջկառավարական խոհրդի նիստը տեղի կունենա փետրվարի 5-ին Ալմաթիում
օրվա
շաբաթվա
ամսվա
-
19:33
Գուրգեն Կարապետյանին նվիրված բրոնզե քանդակ է տեղադրվել Դնեպրում
-
20:40
Մեր պահանջն է՝ Երևանը որևէ համաձայնագրի ստորագրությամբ չվտանգի Հայաստանի պետականությունը. Արամ Առաջին
-
12:41
Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների դեմ սադրանքներ չեն կատարվել. Լավրով
-
15:48
ԱՄՆ-ում առաջին անգամ կորոնավիրուսի «բրիտանական» շտամ է հայտնաբերվել
-
16:43
Գործող իշխանությունն այսօր նույնիսկ մարդասիրական օրակարգ չի կարողանում առաջ մղել
-
20:14
Գազի սակագինն առաջին եռամսյակի համար մնաց անփոփոխ. գազային բանակցությունները՝ կրկին ձախողված
-
23:23
Հուսանք, որ 2021-ը կվերականգնի մեր կորսված ինքնասիրությունը
-
10:11
Ադրբեջանի նախագահի հայտարարությունը հակասում է 2020թ. նոյեմբերի 9-ի հայտարարության 8-րդ կետի պահանջին. Թաթոյան
-
15:50
Իրանի կառավարության խոսնակը ամանորյա հայալեզու ուղերձ է հղել
-
16:08
Հանրապետության տարածքում սպասվում է առանց տեղումների եղանակ
Խոնավություն՝ 62%
Քամի՝ 8 կմ/ժ