ԵՐԵՎԱՆ
ՀՀ ԿԲ -
  • USD - 483.94 դրամ +0,94 EUR - 512.2 դրամ +0,2 RUB - 7.88 դրամ +0,88 GBP - 595.54 դրամ +0,54
  • ՈՍԿԻ - 27 977,61 դրամ ԱՐԾԱԹ - 386,12 դրամ ՊԼԱՏԻՆ - 16 320,02 դրամ

ԵԱՏՄ երկրները համաձայնության չեն եկել գազի մատակարարման սակագնի շուրջ

ehonews.kz

Եվրասիական միջկառավարական խորհրդի արտահերթ նիստում, որը տեղի է ունեցել ապրիլի 23-ին՝ տեսակոնֆերանսի ձևաչափով, քննարկվել են մինչև 2025 թվականը Եվրասիական տնտեսական ինտեգրման զարգացման ռազմավարական ուղղությունների նախագծի վերջին չհամաձայնեցված հարցերը: Այս մասին հայտնում են Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մամուլի ծառայությունից, փոխանցում է Aysor.am-ը: 

Երեք հարցի վերաբերյալ միջկառավարական խորհուրդն ընդունել է ապրիլի 20-ին և 22-ին ԵՏՀ խորհրդի անդամների կողմից մշակված ձևակերպումները: ԵԱՏՄ ընդհանուր գազային շուկայում գազի մատակարարման սակագնի հարցը լուծվելու է միության պետությունների ղեկավարների մակարդակով:

«Կողմերը պայմանավորվել են երեք շատ հակասական, բարդ հարցերի շուրջ: Առաջինն ավտոմոբիլային միջազգային ճանապարհային փոխադրումների ազատականացումն է: Երկրորդը՝ տնտեսական զարգացմանն ուղղված նպատակային օգնության համար ճկուն մեխանիզմների մշակումը: Հարցերի երրորդ խումբն առողջապահության ոլորտում համագործակցության մասին է: Մի շարք դիտարկումներ են արվել նաև միության գազի ընդհանուր շուկայում գազի մատակարարման սակագնի ձևավորման վերաբերյալ: Ցավոք, ոչ մի համաձայնեցված որոշում կամ ձևակերպում չի մշակվել», - նշել է է ԵՏՀ Խորհրդի նախագահ Միխայիլ Մյասնիկովիչը:

Միջկառավարական խորհրդի անդամները բարձրաձայնել են իրենց դիրքորոշումն այս հարցի շուրջ, որից հետո որոշվել է այն ներկայացնել Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդին:

Նախատեսվում է, որ մայիսի 19-ին կայանալիք հաջորդ նիստում միության պետությունների ղեկավարները կհաստատեն մինչև 2025 թվականը Եվրասիական տնտեսական ինտեգրման զարգացման ռազմավարական ուղղությունները:

Եվրասիական միջկառավարական խորհրդի հաջորդ նիստը նախատեսված է անցկացնել հուլիսին՝ Մինսկում:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

Եղանակ
Երևան

Խոնավություն՝ %
Քամի՝ կմ/ժ
0 C°
 
16°  27° 
01.08.2021
17°  30° 
02.08.2021
Հարցում

Գո՞հ եք Հայաստանում տեղի ունեցած ընտրությունների արդյունքներից: