ԵՐԵՎԱՆ 20 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Լատվիայի խորհրդարանը Ձեր կողքին է. Սեյմայի քարտուղարն ուղերձ է հղել Ցեղասպանության 105-րդ տարելիցի կապակցությամբ

Լատվիայի Սաեյմաի (խորհրդարանի) քարտուղար, Լատվիայի խորհրդարանում Հայաստանի խորհրդարանի հետ հարաբերությունների խթանման խմբի ղեկավարի տեղակալ Անդրեյս Կլեմենտևսը Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցի կապակցությամբ ուղերձ է հղել ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին։ Այս մասին  տեղեկանում ենք Լիտվայում, Լատվիայում և Էստոնիայում Հայաստանի դեսպանության ֆեյսբուքյան կայքէջից:  

«Որպես Լատվիայի Սաեյմայում Հայաստանի խորհրդարանի հետ հարաբերությունների խթանման խմբի ղեկավարի տեղակալ` կցանկանայի իմ համերաշխությունն արտահայտել անձամբ Ձեզ, ՀՀ Ազգային ժողովին և հայ ժողովրդին՝ ի հիշատակ այն ողբերգական իրադարձությունների, որոնք տեղի են ունեցել 105 տարի առաջ ապրիլին։

Կցանկանայի հավաստիացնել Ձեզ, որ Լատվիայի խորհրդարանը Ձեր կողքին է՝ ապրիլի 24-ին հարգանքի տուրք մատուցելով զոհերին և հիշատակելով Հայոց ցեղասպանության հիշատակի օրը։ Մեր երկրներն իրար նման են վերապրած դժվարին պատմությամբ, որը մեզ օգնում է հասկանալ հայ ժողովրդի ցավը։

Ընդունեք, խնդրեմ, Ձերդ գերազանցություն, խորին հարգանքներիս 
հավաստիքը»,- նշված է ուղերձում:

 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 32%
    Քամի՝ 1,03 կմ/ժ
    19 C°
     
    27°  16° 
    19.04.2024
    27°  16° 
    20.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: