ԵՐԵՎԱՆ 11 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Իմ նախնիներն են, որոնց սովամահ են արել, բռնաբարել ու սպանել. Քիմ Քարդաշյան

Nakrasilas.ru

«Ես գիտեմ, որ Հայոց ցեղասպանության տարելիցը նախօրեին էր, բայց ես հենց նոր տեսա այդ կադրերը», - գրել է Քիմ Քարդաշյանն Instagram-ի իր էջի Stories բաժնում, փոխանցում է News.am:

«Սա աշխարհի քարտեզն է», - գրել է նա մեկ այլ նկարի ներքո: «Իսկ սա փոքրիկ Հայաստան է», - այսպես է մակագրել նա ևս մեկ լուսանկար, որտեղ աշխարհի քարտեզի վրա կարմիրով գծագրված է մեր փոքրիկ երկիրը։ 

«1915 թվականի ապրիլի 24-ին սկսվեց ցեղասպանությունը», - պատմում է Քիմը։ - Սկզբում սպանվեցին ամենահաջողակ հայերը։  Այնուհետև օսմանյան թուրքերը եկան կանանց և երեխաների հետևից»․․․

 

Սարսափելի վավերագրական լուսանկար՝ կտրած գլուխներով և Քիմ Քարդաշյանը գրում է. «Սրանք իմ նախնիներն են, որոնց սովամահ են արել, բռնաբարել ու սպանել։  1917 թվականին արդեն սպանված է եղել 1,5 մլն հայ»։

Աստղը հիշեցրել է նաև Ադոլֆ Հիտլերի խոսքերը, որոնք նա ասել է 1939 թվականին՝ հենց Հոլոքոստից առաջ։  «Ով է, ի վերջո, այսօր խոսում հայերի ոչնչացման մասին»։

Եզրափակելով Քարդաշյանը կիսվել է հայկական եռագույնով և այս խոսքերով․ «Այսօր մենք հիշում ենք Հայոց ցեղասպանությունը, որպեսզի այլևս ոչ մի ռասա, էթնիկ կամ կրոնական խումբ նման բան չապրի»:

 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 35%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    11 C°
     
    16°   
    29.03.2024
    20°   
    30.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: