ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերը նշել են կազմավորման 28-ամյակը
Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերն ապրիլի 27-ին նշել են կազմավորման 28-ամյակը: Հանդիսավոր արարողությանը ներկա են եղել ԱԱԾ տնօրեն, գնդապետ Էդուարդ Մարտիրոսյանը, տնօրենի տեղակալները, ԱԱԾ սահմանապահ զորքերի հրամանատար Վաղինակ Սարգսյանը, տարբեր ստորաբաժանումների ղեկավարներ ու աշխատակիցներ, տեղեկացնում է ՀՀ ԱԱԾ մամուլի ծառայությունը։
«ՀՀ ԱԱԾ տնօրենն իր շնորհավորական խոսքն ուղղեց Սահմանապահ զորքերի զինծառայողներին՝ մասնագիտական տոնի կապակցությամբ:
«Բոլոր ժամանակներում սահմանին ծառայելը եղել է պետական հատուկ նշանակության խնդիր: Այսօր էլ սահմանապահ զորքերը շարունակում են մնալ ՀՀ պետականության հուսալի պաշտպանության, երկրի անվտանգության և նրա սահմանների ամբողջականության ապահովման երաշխավորը: Ժամանակի ընթացքում փոխվում են մեր երկրին ուղղված սպառնալիքների բնույթը, անվտանգային իրավիճակը, մարտածառայողական գործունեության պայմանները, բայց ինչպես նախկինում, ներկայում ևս, առաջնային են մնում Հայրենիքի հանդեպ պարտքի զգացումը, հավատարիմ լինելու ավանդույթը և սահմանապահ զորքերի նվիրվածությունը: Ներկայիս դժվարին ու պատասխանատու ժամանակահատվածում նույնպես ջանք չեք խնայում ձեր ստանձնած պարտականություններն արժանապատվորեն և արհեստավարժ կատարելու համար»,- շնորհավորական ուղերձում ասաց Է. Մարտիրոսյանը:
ԱԱԾ տնօրենն իր շնորհակալությունը հայտնեց սահմանապահներին՝ անձնվեր ծառայության և Հայրենիքին անմնացորդ նվիրվածության համար:
Սահմանապահի օրվա կապակցությամբ ԱԱԾ տնօրեն, գնդապետ Էդուարդ Մարտիրոսյանը Սահմանապահ զորքերի հրամանատար Վաղինակ Սարգսյանին պարգևատրեց արժեքավոր նվերով: ՀՀ ԱԱԾ տնօրենի հրամանով ծառայության մեջ ունեցած ձեռքբերումների համար մի շարք զինծառայողներ պարգևատրվեցին «Սահմանային համագործակցության համար», «Անառիկ սահման», «Սահմանապահ զորքերում գերազանց ծառայության համար» մեդալներով, «ՀՀ անվտանգության ապահովման գործում ունեցած ներդրումների համար», «Պատվավոր սահմանապահ» կրծքանշաններով, պատվոգրերով և շնորհակալագրերով»,- ասվում է հաղորդագրության մեջ:
-
16:17
ՀԱՐԳԵԼԻ՛ ԸՆԹԵՐՑՈՂ
-
16:16
Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով
-
16:11
Հոկտեմբերի 7-ին ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողով նախատեսված չէ. Պեսկով
-
16:10
Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմում կան տուժածներ․ ՀՀ ՊՆ
-
16:00
ԼՂ-ից բռնի տեղահանված առանց ուղեկցողի մնացած 20 երեխա և 216 տարեց գտնվում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հոգածության ներքո
-
15:30
Իրանը կողմ է տարածաշրջանի համար շահավետ տրանսպորտային հաղորդակցությունների զարգացմանը, սակայն ոչ՝ միջազգային սահմանների փոփոխությանը
-
15:10
Պետք է միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի կողմից սպառնալիքները կասեցնելու համար. իսպանացի պատգամավորը Գորիսում է
-
14:54
Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ
-
14:46
Մեր երկրները միևնույն մարտահրավերներն ունեն. կիպրոսցի խորհրդարանականը՝ Ալեն Սիմոնյանին
-
12:00
Ֆրանսիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան
-
11:30
Սամվել Շահրամանյանն ու մի խումբ պատասխանատուներ կմնան ԼՂ-ում՝ մինչև որոնողափրկարարական աշխատանքների ավարտը
-
11:03
ՄԱԿ-ի առաքելությունը շատ, շատ, շատ օգտակար է Արցախի անապատում. Ժան-Քրիստոֆ Բյուսոն
-
10:43
Ադրբեջանի փոխվարչապետն այսօր կմեկնի Ստեփանակերտ
-
10:07
Սենատոր Գարի Փիթերսը ներկայացրել է օրինագիծ, որն արգելում է ԱՄՆ օգնությունն Ադրբեջանին
-
09:38
Խումբն Արցախում կմնա` մինչև զոհվածների աճյունների ու անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքների ավարտը. Թադևոսյան
-
20:26
Ժամը 18։00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100․480 անձ արդեն Հայաստանում է
-
19:54
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է տարածել
-
15:25
Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով, սպասվում է անձրև և ամպրոպ
-
13:16
Միացյալ Թագավորությունը 1 միլիոն ֆունտ ստեռլինգ կհատկացնի՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին
-
12:25
Հայաստան է ժամանել բռնի տեղահանված 100 հազար 417 արցախցի
օրվա
շաբաթվա
ամսվա
Խոնավություն՝ 18%
Քամի՝ 3,6 կմ/ժ