ԵՐԵՎԱՆ 7 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Վրաստանում ապրիլի 27-ից 2 շաբաթվա ընթացքում սահմանափակումները կհանվեն․ դեսպան

Վրաստանում կորոնավիրուսով հիվանդացել է 496 մարդ, ևս 5000 մարդ կարանտինում է, երկիրը վարակից մահացության մակարդակով ամենացածր ցուցանիշն ունի Եվրոպայում, ինչը կարգապահ աշխատանքի արդյունք է: News.am-ի հաղորդմամբ՝ այս մասին ապրիլի 27-ին տարածաշրջանում կորոնավիրուսի ազդեցության վերաբերյալ քննարկման շրջանակներում հայտարարեց Վրաստանում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Ռուբեն Սադոյանը:

Նրա խոսքերով՝ ընդհանուր առմամբ, ձեռնարկված միջոցառումները հանգեցրել են նրան, որ երկրում ապրիլի 27-ից 2 շաբաթվա ընթացքում սահմանափակումներն աստիճանաբար կհանվեն, սակայն իրավիճակից կախված՝ կարող են նորից մտցվել։

Դեսպանը կոչ արեց Հայաստանից Վրաստան ուղևորություններ չպլանավորել, այդ թվում՝ բժշկական ծառայություններ ստանալու համար, քանի որ երկիր մուտքը խստորեն սահմանափակված է։

Վրաստանի հարցերով փորձագետ Ջոնի Մելիքյանի խոսքերով՝ երկրում մինչ այժմ անցկացվել է 12 000 թեսթ, որն ավելի քիչ է, քան Հայաստանում, այդ պատճառով վարակվածների լրացուցիչ թեսթավորումներն այնտեղ ավելի շատ կարող են լինել, քան այժմ է։

Ինչ վերաբերում է ներքաղաքական իրավիճակին, Մելիքյանը պարզաբանեց, որ ընդդիմությունն ու իշխանությունները ստորագրել են հուշագիր՝ ներկա պայմաններում միասին աշխատելու պատրաստակամության մասին: «Ընդհանուր առմամբ, իշխանությունների ձեռնարկած սոցիալ-տնտեսական միջոցառումները բարձրացրել են նրանց վարկանիշը: Բացառված չէ, որ երկիրը տարվա ընթացքում մի քանի միլիարդ դոլար ևս ստանա»,- հավելեց նա:

Փորձագետը ընդգծեց, որ եկեղեցին չի հնազանդվել պետական իշխանությունների կոչերին և չի սահմանափակել այցերը Զատկի տոներին:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 57%
    Քամի՝ 2,57 կմ/ժ
    7 C°
     
    16°   
    29.03.2024
    20°   
    30.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: