ԵՐԵՎԱՆ 22 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 483.94 դրամ +0,94 EUR - 512.2 դրամ +0,2 RUB - 7.88 դրամ +0,88 GBP - 595.54 դրամ +0,54
  • ՈՍԿԻ - 27 474,38 դրամ ԱՐԾԱԹ - 277,67 դրամ ՊԼԱՏԻՆ - 12 592,68 դրամ

Երևանում կտեղադրվի Հնդկաստանի հոգևոր առաջնորդ Մահաթմա Գանդիի արձանը

amazon.com

Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ և Ագաթանգեղոսի փողոցների խաչմերուկի անկյունային հատվածի՝ Երևանի կրկեսին հարակից պուրակը կանվանակոչվի ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, կրկեսի հայ դերասան, մնջկատակ, ծաղրածու, գրող և թատերական ռեժիսոր Լեոնիդ Ենգիբարյանի անվամբ՝ «Լեոնիդ Ենգիբարյանի անվան պուրակ»։ Ինչպես փոխանցում է Panorama.am-ը՝ նման որոշում է ընդունել Երևանի ավագանին։

Երևանի ավագանին համաձայնություն է տվել նաև Երևան քաղաքի Հալաբյան և Մարգարյան փողոցների միջանկյալ զբոսայգու տարածքում Մահաթմա Գանդիի արձանը տեղադրելու վերաբերյալ որոշմանը։ Հարցը զեկուցող քաղաքապետարանի աշխատակազմի քաղաքաշինական  գործունեության  հատուկ կարգավորման ծրագրերի բաժնի պետ, ժամանակավոր պաշտոնակար Անդրանիկ Սեդոյանն ասել է, որ առաջարկը ներկայացվել է  ՀՀ արտաքին գործերի նախարարության կողմից, համաձայնեցված է եղել հնդկական կողմի հետ։

Նրա խոսքով, առաջարկվում է Հնդկաստանի հոգևոր առաջնորդ, համաշխարհային պատմության ականավոր քաղաքական գործիչ և փիլիսոփա Մահաթմա Գանդիի 150-ամյակի կապակցությամբ Երևանում տեղադրել նրա արձանը, դրանով իսկ ամրապնդելով և խորացնելով Հայաստանի և Հնդկաստանի միջև բարեկամական հարաբերությունները:

 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

Եղանակ
Երևան

Խոնավություն՝ 46%
Քամի՝ 16 կմ/ժ
22 C°
 
17°  30° 
03.07.2020
18°  31° 
04.07.2020
Հարցում

Համարո՞ւմ եք արդյոք Գագիկ Ծառուկյանի դեմ իրականացվող գործողությունները քաղաքական հետապնդում: