ԵՐԵՎԱՆ 19 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Սսի կաթողիկոսարանի վերադարձման համար հայց ենք ներկայացրել թուրքական դատարան. Արամ Ա․

Armday.am

Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ն հայտնել է, որ Սսի կաթողիկոսարանը վերադարձնելու համար Անթիլիասը հայց է ներկայացրել Թուրքիայի առաջին ատյանի դատարան, փոխանցում է Ermenihaber-ը։

Այս մասին Արամ Ա-ն հայտնել է «Շանթ» հեռուստաընկերության եթերում Սագօ Արեանի հարցերին պատասխանելիս։ Սիսի պատմական կաթողիկոսարանի վերադարձման իրավական գործընթացի վերաբերյալ հարցին Արամ Ա ներկայացրել է դրա նախապատմությունը՝ նշելով, որ Անթիլիասի բացած դատը իրավական դաշտում հայոց պահանջատիրության առաջին քայլն էր։

Ըստ նրա՝ քաղաքական, դիվանագիտական, քարոզչական ասպարեզներում հայկական կողմը հսկայական աշխտանքներ էր կատարել, իսկ միջազգային իրավական դաշտում որևէ քայլ չէր արվել։ Վեհափառն ընդգծել է, որ դատական հայցին նախորդել էին շուրջ 3 տարվա հսկայական աշխատանանքերը, որոնց մեջ ընդգրկված էին դիվանագետներ, ցեղասպանագետներ, իրավագետներ։

Այդ աշխատանքների արդյունքում պատրաստված 100 էջից ավել բաղկացած թղթածրարը ներկայցվել էր Թուրքիայի Սահմանադրական դատարան։

«Սակայն ինչպես սպասելի էր մեզ համար, ՍԴ-ն առանց հարցը ըստ էության քննելու ավելի քան 20 էջից բաղկացած նամակ ուղղեց մեզ՝ նշելով, որ ՍԴ-ն նման հայց չի կարող ընդունել և քննել»,- ասել է Արամ Ա-ն՝ նշելով, որ ըստ փաստաբանների և իրավագետների՝ Թուրքիայի ՍԴ-ի այս մոտեցումը ընդհանրապես չի համապտասխանում ոչ միջազգային, ոչ էլ ԹՀ ՍԴ-ի օրենքներին և նորմերին։

Հետագայում հարցը բողոքարկվել է ՄԻԵԴ, բայց քանի որ Թուրքիայի ՍԴ-ն հայցը ըստ էության չէր քննել և վճիռ չէր կայացրել, ՄԻԵԴ-ը մերժել է հայցը։

«Այժմ մենք մեր թղթածրարը, որոշ չափով վերատեսության ենթարկելուց հետո ներկայացրել ենք նախադատ ատյան։ Ապրիլի 21-ին նիստ էր նշանակված, բայց ներկա պայմանների լույսի տակ, ինչպես բոլոր երկրներում, այնպես էլ Թուրքիայում դատարանները փակ են»,- ասել է կաթողիկոսը՝ հայտնելով, որ դատը պետք է քննվի սեպտեմբերին։ Արամ Առաջինն ընդգծել է, որ այս դատը միայն Մեծի Տանն Կիլիկիո աթոռի կամ եկեղեցու դատը չէ, այլ հայ ազգի, Հայաստանի և Արցախը դատն է։

Պատասխանելով Թուրքիայի ժխտողական քաղաքականությանը վերաբերող հարցին՝ կաթողիկոսը նշել է, որ Թուրքիան միշտ հետևել է հայկական կողմի աշխատանքներին և տարիների ընթացքում հակահայ և ժխտողական քաղաքականությունն ավելի կազմակերպված և արդյունավետ է դարձել՝ գործի դնելով ամբողջ պետական ապարատը։ Թուրքիայի այս գործունությանը հակադարձելու հայկական բանաձևը, ըստ վեհափառի, պետք է լինի  2 ուղղությամբ։ Նրա խոսքերով՝ Հայաստանը որպես պետություն իր ճանապարհով, իսկ Սփյուռքն իր ուղիներով պետք է հետապնդեն հայ դատը՝ մի կողմից հակազդելով թուրքական քարոզչությանը, մյուս կողմից, իրավական ու քաղաքական հիմքերով հայ դատը միշտ արդիական դարձնելով, ներակայացնեն միջազգային հանրությանը։

«Թուրքիան կարող է միայն հակազդել, մենք չպետք է միայն հակազդենք, այլ ինչպես ասեցի, մենք մեր դատը պետք է այժմեական դարձնենք, զետեղենք աշխարհի աշխարհաքաղաքական պայմանների մեջ, իրավական պայմանների մեջ՝ միշտ կամրջելով միջազգային օրենքի տվյալներին։ Հայաստանի ու սփյուռքի կառույցների համագործակցությունը շատ կարևոր է։ Վերջին հաշվով մեր տեսլականը նույն է, դատը նույնն է, բայց մեր դատի հետապնդման ուղիները, շեշտավորումները պետք է տարբեր լինեն։ Սակայն այդ տարբերությունները պետք է համադրված, ներդաշնակ լինեն, իրար լրացնեն և ամբողջացնեն»։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Անձրև
    Խոնավություն՝ 40%
    Քամի՝ 8,23 կմ/ժ
    19 C°
     
    26°  15° 
    20.04.2024
    26°  16° 
    21.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: