Բողոքի ակցիաներ Լիբանանում կորոնավիրուսի ֆոնին. թիրախում բանկերն են

Լիբանանի բանակը վերականգնել է վերահսկողությունը Բեյրութի հիմնական փողոցների նկատամբ՝ այնտեղից դուրս մղելով բողոքի շարժման ակտիվիստներին: Լիբանանում բողոքի նոր ալիքը բարձացել է ազգային արժույթի՝ ավելի քան երկու անգամ արժեզրկումից հետո, ինչը ավելի է խորացրել երկրում առկա սոցիալ-տնտեսական բավականին բարդ վիճակը: Լիբանանյան ֆունտի արժեզրկման հետևանքով երկրում սննդամթերքը թանկացել է մոտ 60 տոկոսով: Ցուցարարները պահանջում են իշխանությունից իրենց սոցիալական իրավունքների պաշտպանություն և փոխհատուցում կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարում կառավարության կողմից մարտին ընդունված արտակարգ միջոցառումների պատճառով իրենց կրած վնասների համար:
Ընդ որում, ցուցարարները բավականին ագրեսիվ են տրամադրված: Երկրի տարածքում բողոքի ակցիայի մասնակիցները բանկեր են այրել և թալանել: Մասնավորապես, բողոքի ակցիայի մասնակիցները դժգոհում են բանկերի կողմից արտարժույթով գործարքների սահմանափակման դեմ:
Առավել խոշոր և կատաղի բողոքի ակցիաներ տեղ են ունեցել երկրի մեծությամբ երկրորդ քաղաքում՝ Տրիպոլիում, որտեղ ապրիլի 28-ին բանակային ստորաբաժանումներ են ուղարկվել այն բանից հետո, երբ անկարգությունների ժամանակ ցուցարարները հրկիզել են բանկի մի քանի ծառայողի: Ցուցարարների և զինվորականների դիմակայությունը լիբանանյան այդ քաղաքում բավականին կատաղի է եղել: Հաղորդվում է, որ բախումների հետևանքով վիրավորվել է 60 զինծառայող:
Ընդ որում, իշխանությունները Տրիպոլիում ստեղծված իրավիճակում քաղաքական հետք են տեսնում: Լիբանանի վարչապետ Հասան Դիաբը հայտարարել է, որ երկրի կառավարությունը «ձեռքերը ծալած չի նստելու, երբ որոշ քաղաքական շրջանակներ օգտագործում են ցույցերը երկրի կայությունը և անվտանգությունը խաթարելու համար»:
Նշենք, որ Տրիպոլիի բնակչության մեծամասնությունը նախկին վարչապետ Սաադ Հարիրիի «Ալ-Մուստակբալ» շարժման կողմնակիցներն են: Al-Akhbar թերթի փոխանցմամբ` Հարիրին օգտագործում է ֆինանսական դեֆոլտը և երկրի սոցիալական վիճակի կտրուկ վատացումն իշխանության գալու համար:
Հիշեցնենք, Սաադ Հարիրին վարչապետի պաշտոնից հրաժարական է տվել 2019 թվականի նոյեմբերին երկրում մոտ մեկ ամիս շարունակվող բողոքի ակցիաների ֆոնին: Այն ժամանակ ևս լիբանանցիները բողոքում էի իշխանությունների տնտեսական քաղաքականությունից:
-
17:32
Արա Սաղաթելյանը ազատ արձակվեց. վերաքննիչ դատարանը բավարարեց պաշտպանների բողոքը
-
17:25
Եղանակը Հայաստանում. առաջիկա 5 օրվա կանխատեսում
-
16:23
Հայկական կողմի առաջարկով ԵԱՏՄ սակագնային արտոնություններից օգտվող երկրների ցանկից հանվել է Թուրքիան
-
16:20
Զանգեզուրն անվանելով «ադրբեջանական պատմական տարածք», Ալիևը դիտավորյալ տապալում է եռակողմ հայտարարությունների իրագործումը. ԱԳՆ խոսնակ
-
16:14
Վիգեն Չիտեչյանը պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի շքանշանով
-
15:28
ՀՀ նախագահի հրամանագրով մի խումբ զինծառայողների հետմահու շնորհվել են պետական պարգևներ
-
14:24
Անհետ կորածների հարցերով մոտ 2 500 քաղաքացի է դիմել ռուս խաղաղապահների մարդասիրական կենտրոն
-
13:17
Իսրայելը պատրաստ է միակողմանիորեն կանխել Իրանի կողմից միջուկային ծրագրի իրականացումը
-
12:54
ԱՊՀ երկրները մտադիր են ստեղծել մարդու իրավունքների հանձնաժողով
-
12:49
Ադրբեջանում հայատյացությունը հասել է իր գագաթնակետին. Արման Թաթոյան
-
12:37
ԵԱՏՄ-ում կարգելեն մեկանգամյա օգտագործման տոպրակնների օգտագործումը
-
12:17
Մարտի 6-ին, ժամը 15:00-ին Բաղրամյան պողոտայում տեղի կունենա «Հայրենիքի փրկության շարժման» հանրահավաքը
-
12:11
Արցախում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 4 դեպք
-
12:08
Արմեն Սարգսյանի անունից ծաղիկներ են դրվել Վազգեն Սարգսյանի շիրիմին և նրա հիշատակը հավերժացնող հուշարձանին
-
11:49
Սյունիքի մարզում պետք է ստեղծվի ապառազմականացված անվտանգության գոտի․ Արման Թաթոյան
-
11:41
Հայկական բանակի բոլոր զինվորականները բանակի մեջ են և նրա կողքին. Անդրանիկ Մակարյան
-
11:04
ՀԿԵ-ն շահագործման է հանձնել 70 նոր կիսավագոն
-
11:00
Հայաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը հասել է 173749-ի
-
10:30
Այսօր մենք բախվել ենք այլ իրականության. Սեյրան Օհանյան
-
10:21
Գերմանիայի Բունդեսթագում քննարկմանը ՀՀ ՄԻՊ-ը բարձրացրել է Ադրբեջանում պահվող գերիների անհապաղ վերադարձի հարցը
օրվա
շաբաթվա
ամսվա
-
18:35
«Ամենաթափանցիկ» իշխանությունը փորձում է հանրությունից հնարավորիս գաղտնի պահել Սյունիքում տեղի ունեցող մտահոգիչ զարգացումները
-
17:25
Հայաստանը պետք է զերծ մնա ՌԴ-ԱՄՆ շահերի հակադրումից դիվիդենտներ քաղելու գայթակղությունից
-
16:51
Երկրագունդ. ԱՄՆ արտաքին քաղաքական գերակայություններն ու մեր տարածաշրջանը
-
16:26
ՀՀ-ԵՄ համաձայնագրի վավերացման ավարտը քաղաքական տեսանկյունից այսօր ոչինչ չի փոխում
-
18:05
Ի՞նչ է հակամենաշնորհային կոմպլաենսը և ի՞նչի մասին է ՀՀ ՄԻՊ նախաձեռնությունը
-
16:14
Թուրքիան սիրախաղ է սկսել ԱՄՆ-ի հետ. արտաքին քաղաքականության իրակա՞ն փոփոխություն, թե՞ իմիտացիա
-
15:05
Սերժ Սարգսյանի թողած իրական «ժառանգությունը»
-
18:31
Տնտեսություն. Եվրապարտատոմսերի թողարկում, գնաճ, մակրոտնտեսական վիճակ
-
16:03
Վաշինգտոնն ու Թեհրանը նշել են միջուկային գործարքին վերադառնալու պայմանները. կողմերը փորձում են պահել դեմքը
-
20:10
Հակաթուրքական «Ֆիլիայի ֆորում». Ի՞նչ է այն և ինչո՞ւ Հայաստանը չմասնակցեց այդ համաժողովին
Խոնավություն՝ 37%
Քամի՝ 5 կմ/ժ