ԵՐԵՎԱՆ 8 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Զինծառայողների ճանապարհածախսը պետությունն իր վրա կվերցնի

Ժամկետային և պայմանագրային զինծառայողների՝ արձակուրդ մեկնելու ու վերադառնալու տրանսպորտային ծախսերն այսուհետ ամբողջությամբ կհոգա պետությունը: Այս որոշումն ընդունվեց այսօր ՀՀ կառավարության հերթական նիստում, հաղորդում է Sputnik Արմենիան:

«Քանի որ գործող որոշմամբ սահմանված գումարը չի բավարարում զինծառայողի կատարած ծախսերի ամբողջությամբ փոխհատուցելուն, առաջարկում ենք 700 և ավելի կմ մեկնելու և վերադառնալու համար զինծառայողին հատկացնել 20 000 դրամ փոխհատուցում»,- նախագիծը ներկայացնելիս ասաց ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը:

Ի դեպ, գործող կարգով տրամադրվում էր կրկնակի ավելի քիչ գումար՝ 10 000 դրամ:

Նախագծի քննարկման ժամանակ ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը մտավախություն հայտնեց, որ նախատեսված 700 կմ-ը կարող է ընկալվել որպես ՀՀ-ից դուրս տարածք մեկնելու իրավունք:

«700 կմ-ը ՀՀ սահմանից դուրս է գալիս: Եթե մենք մեր քաղաքականությամբ ասում ենք, որ ճիշտը դուրս չգալն է, միգուցե չխրախուսե՞նք դուրս գնալը»,- ասաց Ջանջուղազյանը:

Պաշտպանության նախարարը, սակայն, մեկնաբանեց, որ 700 կմ-ը մեկնելու ու վերադառնալու ընդհանուր տարածությունն է, և ոչ թե միայն մեկ ուղղությունը:

«700 կմ-ը պատահական թիվ չէ»,- ասաց Տոնոյանը՝ չբացելով փակագծերը:

Նա նաև հայտնեց, որ որոշումը կտարածվի ոչ միայն ՀՀ ԶՈՒ, այլև ԱԱԾ և ոստիկանության զորքերի ծառայողների վրա:

Կառավարությունը հսատատեց ներկայացված առաջարկը, բայց և հիշեցրեց՝ կորոնավիրուսով պայմանավորված` ժամկետային զինծառայողներին այս շրջանում որոշվել է արձակուրդ չտրամադրել:




Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 49%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    8 C°
     
    21°  10° 
    30.03.2024
    19°   
    31.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: