ԵՐԵՎԱՆ 20 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Շատ կոպիտ է, որ դուք չեք ճանաչում Հայոց ցեղասպանությունը. Սոլովյովն` ուկրաինացի քաղաքագետին

Ռուս հայտնի հաղորդավոր Վլադիմիր Սոլովյովն իր հաղորդման ընթացքում անդրադարձել է Հայոց ցեղասպանությանը: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, «Ռոսիա-1» հեռուստաընկերության եթերում հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» ապրիլի 28-ի հաղորդման ժամանակ վերջինս ուկրաինացի քաղաքագետից հետաքրքրվել է, թե ինչո՞ւ Ուկրաինան չի ճանաչում Հայոց ցեղասպանությունը: Հաղորդավարը դա արել է՝ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի կողմից Խորհրդային միությանը հոլոքոստի մեջ մեղադրելու վերաբերյալ բանավեճի ընթացքում:

«Դա շատ կոպիտ է, որ դուք չեք ճանաչում հայ ժողովրդի ցեղասպանությունն Օսմանյան կայսրությունում և բացատրել եք ինչու, քանի որ չեք ցանկանում փչացնել հարաբերությունները Թուրքիայի հետ: Ընդհանրապես դա ի՞նչ է, այս առումով Ավակովն իրեն ավելի լավ է պահում: Նա հիշում է իր հայկական արմատների մասին: Իսկ ձեր պետությունն ընդհանրապես չունի՞ սկզբունքներ: Ինչպե՞ս կարելի է Հայոց ցեղասպանությունը մոռանալ, ինչպե՞ս դա կարելի է անել»,-  նշել է Վլադիմիր Սոլովյովը:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 40%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    19 C°
     
    26°  16° 
    21.04.2024
    25°  14° 
    22.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: