Ամարաս՝ Արցախի ամենաբարդ ճակատագրի արժանացած վանքը

Ամարասն Արցախ աշխարհի բարդ ճակատագրի արժանացած, բայց, միևնույն ժամանակ, այն տոկուն վանքերից մեկն է, որն ամեն անգամ ավերվելուց հետո վերստին վերականգնվել է։
Արցախի տարածքում գտնվող հուշարձանների մեջ առանձակի տեղ զբաղեցնելով՝ Ամարասի վանքն ասոցացվում է Արցախում և Ուտիքում քրիստոնեության տարածման առաջին քայլերի հետ, հայտնում է hushardzan.am-ը:
Համաձայն հայ պատմիչների վկայությունների՝ Ամարասի վանքի եկեղեցին հիմնադրել է Գրիգոր Լուսավորիչը IV դ սկզբին։ Սակայն վանքն առավել հայտնի է դարձել 4-րդ դարի կեսերին, երբ այստեղ է թաղվել Գրիգոր Լուսավորչի թոռը՝ Գրիգորիս եպիսկոպոսը։ Վերջինս նահատակվել է 338թ.-ին քրիստոնեություն տարածելուն ուղղված իր առաքելության ընթացքում:
Ըստ Մովսես Կաղանկատվացու՝ 489 թվականին Աղվանքի Վաչագան Գ Բարեպաշտ թագավորն Ամարասում վերագտնում է Գրիգորիսի գերեզմանի տեղը և վրան մատուռ կառուցում՝ միաժամանակ ավարտին հասցնելով նաև եկեղեցու կառուցման աշխատանքները։ V դարից Ամարասի վանքը դառնում է երկրամասի խոշոր կրոնական կենտրոն և եպիսկոպոսանիստ։
Հատկանշականն այն է, որ 5-րդ դարի սկզբին հայոց գրերի ստեղծող Մեսրոպ Մաշտոցն այստեղ է բերում Այբուբենը և Ամարասում հիմնում Արցախի առաջին հայկական դպրոցը։
Վանքը ներփակված է եղել հաստավեմ պարիսպներով, որը վտանգների դեպքում ծառայել է որպես բերդ-ամրոց, որտեղ պատսպարված ժողովուրդը դիմակայում էր թշնամուն։ Այդ պատճառով Ամարասի վանքը բազմիցս ենթարկվել է ավերածության: Այդ պատճառով, երբ հերթական բռնարարը հիմնահատակ կործանում էր գյուղաքաղաքը, որպեսզի վանքն այլևս չվերականգնվի, իր զորքը շարքով կանգնեցնում էր մինչև Երասխի ափը, և զինվորները վանքի քարերն իրար տալով` թափում էին գետը։ Սակայն ամեն անգամ, երբ ասպատակիչները հեռանում էին գավառի սահմաններից, վանքն իր նախկին շուքով վերստին կանգնում էր ավանդական տեղում, հայտնում է findarmenia.org-ը:
821 թ.-ին վանքն ասպատակել են արաբները, իսկ 1293 թ.-ին այն հայտնվել է թաթար-մոնղոլների արշավանքների թիրախում: Ըստ Ստեփանոս Օրբելյանի՝ այդ ժամանակ Բաթու խանը կողոպտել է վանքը և ավարառել Սբ Գրիգորիսի գավազանն ու 36 ակներով ընդելուզված ոսկեձույլ մի խաչ: Հետագայում՝ 1387 թվականին, Ամարասն ավերվել է Լենկթեմուրի արշավանքի հետևանքով:
XVII դարի 3-րդ քառորդին Գանձասարի Պետրոս կաթողիկոսը նորոգել է վանքը և Հերհեր գյուղում 1667-76 թթ. կառուցել Սբ Գրիգորիս նոր եկեղեցին: XIX դարի 2-րդ քառորդին Արևելյան Հայաստանը Ռուսաստանին միացվելուց հետո Ամարասի վանքը ծառայել է որպես ամրոց, իսկ 1832-47 թթ.` նաև ռուս-պարսկական սահմանի մաքսատուն:
1848 թ.-ին Գանձասարի մետրոպոլիտ Բաղդասարը վանքը հետ է վերցրել ցարական իշխանությունից: Շուշեցիների նյութական օժանդակությամբ 1858 թ.-ին խարխլված եկեղեցու տեղում կառուցվել է նորը, իսկ 1898 թ.-ին շուշեցի ճարտարապետ Միքայել Տեր-Իսրայելյանցը պատրաստել է Գրիգորիսի տապանաքարը: Սակայն, հարկ է նշել, որ նորոգումների ժամանակ վանքի արձանագրությունների մեծ մասը ոչնչացել է։
Խորհրդային կարգերի հաստատումից հետո վանքը լքվել և ամայացել է։ Այն հնարավոր է եղել վերաբացել միայն 1992 թվականին:
Չնայած բազում ասպատակություններին՝ Ամարասի վանքն այսօր ծառայում է որպես Արցախի թեմի գործող վանք։ Ամեն տարի այն իր տեղում խրոխտ կանգնած իր դռներն է բացում հարյուրավոր այցելուների առաջ:
-
16:12
Մհեր Գրիգորյանը կառուցողական է որակել սահմանազատման և սահմանային անվտանգության հանձնաժողովների առաջին հանդիպումը
-
16:00
Դիլիջանում կանցկացվի «Տիեզերական ճամբար 2022»-ը. մասնակցության համար հայտերի ընդունման մեկնարկը տրված է
-
15:47
Արևմուտքը տոտալ պատերազմ է հայտարարել ողջ ռուսական աշխարհին. Լավրով
-
15:27
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 5-8 աստիճանով. առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում
-
15:19
ՀՀ պաշտպանության նախարարն ընդունել է Արցախում ՌԴ խաղաղապահ ուժերի հրամանատարին
-
14:54
Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Անն Լույոյին
-
14:07
Հավանաբար ապագայում Իրանի և Հայաստանի միջև գազի սվոփի տեսքով նոր համագործակցություն կունենանք. ԻԻՀ դեսպան
-
13:44
Տիգրան Խաչատրյանն աշխատանքային քննարկում է ունեցել ԱԶԲ-ի Հայաստանի գրասենյակի տնօրենի հետ
-
13:27
Արցախի ԱԺ նախագահը հանդիպել է ՀՅԴ Լիբանանի կենտրոնական կոմիտեի անդամների հետ
-
13:23
Կապանում Իրանի հյուպատոսությունը տարբեր ոլորտներում նոր համագործակցությունների հնարավորություն կստեղծի. դեսպան
-
12:58
Ալեն Սիմոնյանն ընդունել է Չեռնոգորիայի նախագահ Միլո Ջուկանովիչի գլխավորած պատվիրակությանը
-
12:18
Արցախի ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակությունը Անթիլիասում հանդիպել է Արամ Ա․ Վեհափառ Հայրապետի հետ
-
12:13
Պաշտոնական այցով Հայաստան է ժամանել Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն
-
11:38
Փաշինյանն ընդունել է ՀՀ-ում ՌԴ դեսպանին
-
11:28
Մայիսի 30-ին տեղի կունենա «Շուշի. ԱմԷն» վավերագրական ֆիլմի պրեմիերան
-
11:15
Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Ուրուգվայի նախագահին
-
10:49
Արգելվել է պրիմատների և կրծողների կարգին պատկանող կենդանատեսակների ներմուծումը. ՍԱՏՄ
-
10:01
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
-
09:46
Վահագն Խաչատուրյանը Դավոսի Համաշխարհային տնտեսական համաժողովի շրջանակում մի շարք հանդիպումներ է ունեցել
-
01:42
Մոսկվան զգուշացնում է Արևմուտքին. Լավրովը` Ուկրաինային վտանգավոր զենք մատակարարելու մասին
օրվա
շաբաթվա
ամսվա
-
20:35
«Դիմադրություն» շարժման հանրահավաքը Ֆրանսիայի հրապարակում (ուղիղ)
-
19:06
Փաշինյանը Զարեհ Սինանյանին գործուղում է Լիբանան, Սիրիա և Իրան
-
09:35
Կիրագործվե՞ն այս անգամ Իրանի հետ ծրագրերը
-
16:57
Բայդենը խոստացել է, բարեփոխումներ է նախապատրաստել Մեքսիկայից այցելուներին քաղաքացիության տրամադրման մասով
-
13:01
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը վարակվել է կորոնավիրուսով
-
09:04
Բաքուն պետք է կոնկրետացնի՝ որ տարածքներն է տեսնում Ադրբեջանի տարածքային ամբողջականության մեջ․ Արմեն Գրիգորյանը՝ Հաջիևին
-
19:09
Հղի կնոջը վրաերթի ենթարկած ավտոմեքենայի վարորդը պարտավոր էր կանգնել և օգնություն ցույց տալ. ՄԻՊ
-
18:23
Լևոն Արոնյանը վստահեցրել է, որ Հայաստանում իրավիճակի փոփոխման պարագայում, վերադառնալու է մեր կազմ․ Սերժ Սարգսյան
-
13:21
Տավուշի 7 գյուղերն ու Տիգրանաշենը եղել են Խորհրդային Հայաստանի անբաժան մասը, դրանք պատմական հայկական հողեր են. Թաթոյան
-
21:14
Մայիսի 1-ին լինելու է հատման կետը, և մենք բոլորս իրար հետ շարունակելու ենք մեր պայքարը․ ընդդիմությունը հստակ ծրագիր ունի․ Արթուր Վանեցյան
Խոնավություն՝ 18%
Քամի՝ 1,54 կմ/ժ