ԵՐԵՎԱՆ 20 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 483.94 դրամ +0,94 EUR - 512.2 դրամ +0,2 RUB - 7.88 դրամ +0,88 GBP - 595.54 դրամ +0,54
  • ՈՍԿԻ - 26 845,78 դրամ ԱՐԾԱԹ - 281,71 դրամ ՊԼԱՏԻՆ - 12 890,81 դրամ

Հայաստանյայց Առաքելական Եկեղեցին այսօր նշում է Կարմիր կիրակին

facebook.com/ Qahana.am

Հայաստանյայց Առաքելական Եկեղեցու տոնացույցում Ս. Զատկին հաջորդող կիրակիները հատուկ խորհրդանշական անվանումներ ունեն: Զատկի չորրորդ կիրակին կոչվում է Կարմիր, հայտնի է Qahana.am-ը:

Կարմիրը Քրիստոսի եկեղեցու և հավատի համար մարտիրոսացած նահատակների սուրբ արյան խորհրդանիշն է: Քրիստոնեության վաղ շրջանում, երբ քրիստոնյաները դաժան հալածանքներ էին ենթարկվում, շատերը գերադասեցին մեռնել, քան դավաճանել հավատի այն սկզբունքներին, որ մարդկությանն ավանդել էր մարդացյալ Աստված` Քրիստոս: «Տիրոջ աչքում հարգելի է մահն իր սրբերի» (Սաղմ. 115:15):

Սակայն այսօր նահատակության անհրաժեշտություն չկա, և արյուն թափելը, մահը, պայքարն ու հաղթանակն այլ իմաստ են ձեռք բերել՝ընդդեմ մեղքի ու չարիքի: «Չլինի թե հոգնեք և հուսալքվեք, դուք, որ կռվի մեջ դեռ արյուն թափելու չափ չհակառակվեցիք մեղքին», - ասում է Ս. Պողոս առաքյալը (Եբր. 12:3-4) և իբրև պատգամ բոլոր քրիստոնյաներին խրատում. «Նա, որ մեռավ, մեղքի համար մեռավ մեկընդմիշտ, և նա, որ կենդանի է, կենդանի է Աստծո համար: Նույնպես և դուք ձեզ մեռած համարեցեք մեղքի համար, բայց կենդանի՝ Աստծո համար, մեր Տեր Հիսուս Քրիստոսով» (Հռոմ. 6:10-11):


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

Եղանակ
Երևան
Արևոտ
Խոնավություն՝ 40%
Քամի՝ 5 կմ/ժ
20 C°
 
15°  28° 
07.06.2020
16°  30° 
08.06.2020
Հարցում

Բավարարվա՞ծ եք ՄԻԵԴ որոշումով՝ կապված Գուրգեն Մարգարյանին սպանողին հերոսացնելու գործի հետ: