ԵՐԵՎԱՆ 18 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Երևանի հնացած երթուղայինները կփոխարինվեն 100 հատ 12 մետրանոց ավտոբուսներով

Առաջիկա ամիսներին Երևանի տրանսպորտային ցանցը կհամալրվի 100 նոր ավտոբուսներով, որոնք ձեռք կբերվեն Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) աջակցությամբ: Այս մասին ասվում է շաբաթ օրը Երևանի քաղաքապետարանի Facebook-յան էջում հրապարակված տեսանյութում, փոխանցում է «Նովոստի-Արմենիան»։

Ավելի վաղ՝ ապրիլի 28-ին, Երևանի քաղաքապետարանը հայտնել էր, որ Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի պաշտոնական էջում հրապարակվել է Երևանի քաղաքապետարանի հայտարարած 100 ավտոբուսների մրցույթը: Մրցույթով նախատեսվում է ձեռք բերել 12-մետր երկարության, ցածր հարթակով, հաշմանդամություն ունեցող անձանց համար հարմարեցված, բնական գազի շարժիչով 100 ավտոբուս, որոնց լավագույն միջազգային չափանիշները մանրամասն մշակված և ներկայացված են մրցութային փաթեթում: Մրցույթը բաց կլինի մինչև ս. թ. հունիսի 12-ը:

Ըստ քաղաքապետարանի աշխատակազմի, ավտոբուսների գնման մրցույթը կտևի մինչև հունիսի 12-ը, և բոլոր առաջարկները ուղարկվելու են ՎԶԵԲ, այլ ոչ թե քաղաքային վարչակազմ:

«Մենք միայն ընկերությունների՝ մրցույթին մասնակցլու երաշխիքներ կստանանք: Կազմակերպությունները պետք է գրանցվեն ՎԶԵԲ կայքում դրան մասնակցելու և առաջարկությունների ամբողջ փաթեթը ներկայացնելու համար», - ասել է Երևանի քաղաքապետարանի ներդրումային ծրագրերի փորձագետ Արման Պետրոսյանը:

Իր հերթին, փոխքաղաքապետ Հրաչյա Սարգսյանը նշել է, որ մայրաքաղաքի տրանսպորտային նոր համակարգի գործունեության համար, ընդհանուր առմամբ, անհրաժեշտ է 820 ավտոբուս, և հարցը աստիճանաբար կլուծվի, քանի որ քաղաքային միկրոավտոբուսները հանվում են:

«Նրանցից շատերի շահագործման ժամկետն արդեն սպառվել է, և դրանք պետք է հեռացվեն քաղաքային երթուղիներից: Այս առումով որոշվեց խմբաքանակներով ավտոբուսներ ձեռք բերել: Այս հարյուր ավտոբուսներից հետո ծրագիրը կշարունակվի, և փուլերով ձեռք կբերվեն մնացած տրանսպորտային միջոցները», - ասաց նա:

Քաղաքապետարանում շեշտեցին, որ միջազգային փորձագետների հետ խորհրդակցությունների և քննարկումների արդյունքում ՎԶԵԲ-ի հետ միասին ստեղծվել է հստակ որակական և տեխնիկական չափանիշներով փաթեթ:

Մրցույթին մասնակցելու համար տրանսպորտային միջոցների մատակարարը կամ արտադրողը պետք է ունենա արդյունաբերության մեջ 15 տարվա փորձ, առնվազն 45 միլիոն եվրոյի շրջանառություն և 5 տարվա ընթացքում 25 միլիոն եվրոյի առնվազն երկու նման պայմանագիր: Նա նաև պետք է վաճառած լինի հեղուկ գազով աշխատող 300 ավտոբուս:

Ինչպես նշել է Սարգսյանը, մրցույթի փաթեթը պատրաստվել է այս տարվա փետրվարին, բայց չի հրապարակվել կորոնավիրուսի համաճարակի պատճառով:

«Նախատեսվում է նաև ավտոբուսների համար կայանատեղի կառուցել: Աշխատանքները կսկսվեն մայիսի երկրորդ կեսին, իսկ տրանսպորտային միջոցների առաքումից հետո քաղաքը կունենա նոր կայանատեղի, որը կհամապատասխանի ժամանակակից պահանջներին», - ասաց նա:

Երևանում նախատեսվում է ստեղծել չորս նոր ավտոբուսային պարկ իրենց՝ սեփական գազալցակայաններով:

Այս փուլում Երևանի տրանսպորտային ցանցում գործում է շուրջ 250 մեքենա, որոնք սպասարկում են 19 երթուղի:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 42%
    Քամի՝ 3,6 կմ/ժ
    18 C°
     
    29°  17° 
    27.04.2024
    29°  16° 
    28.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: