ԵՐԵՎԱՆ 13 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Կարիք չկա ավելի փորփրել. Մնացականյանը` ղարաբաղյան հիմնահարցի բանակցությունների մասին

Հայկական կողմը միշտ ասել է, որ ղարաբաղյան հարցի առնչությամբ բանակցությունները հիմնվում են փոխադարձ զիջումների վրա։ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նիստի ժամանակ ասաց ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը` անդրադառնալով բանակցությունների հետ կապված Հայաստանի ներսում հնչող կարծիքներին, հաղորդում է Sputnik Արմենիան։

«Մեկ կարևորագույն սկզբունք կա, որը վերաբերվում է ներքին քաղաքականությանը` ներքին քաղաքականությունից չես փախչի. ես քաղաքական մրցակցության մեջ չեմ մտնելու։ Շատ կարևոր է մնալ սառնասիրտ և հանգիստ։ Սակայն, մյուս կողմից, մեր հասարակության մեջ կա կոնսենսուս այս ամենի շուրջ. դա ավելի է ամրապնդում մեր դիրքերը», – ասաց նախարարը։

Անդրադառնալով ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հայտարարության` Հայաստանի ներսում հնչող կարծիքներին` Մնացականյանը նշեց, որ այդ մասին ԱԳՆ–ն արդեն իսկ իր դիրքորոշումը հայտնել է և կարիք չկա ավելի փորփրել հայկական կողմի դիրքորոշումը։

Նախարարն ասաց նաև, որ կորոնավիրուսի համավարակի օրերին Հայաստանը պահում է իր կապը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ ։ «Այս շրջանում կապը համանախագահների հետ եղել և մնում է անմիջական և մշտական։ Շարունակում ենք տարբեր քննարկումներ` կապված իրավիճակին արձագանքելու և զինադադարի ռեժիմը պահպանելու հետ։ Այս շրջանում համեմատաբար հանգիստ է իրավիճակը, սակայն մենք անմիջապես արձագանքում ենք յուրաքանչյուր զարգացման»,–ասաց նախարարը։

Նրա խոսքով` զինադադարի պահպանումը շատ կարևոր է, քանի որ աշխարհի բոլոր երկրների համար, ներառյալ տարածաշրջանի` Հայաստանի և Ադրբեջանի, առաջնային գերակա խնդիրը համավարակի դեմ պայքարն է, հաղորդում է Sputnik Արմենիան։

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 41%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    13 C°
     
    28°  15° 
    25.04.2024
    29°  17° 
    26.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: