ԵՐԵՎԱՆ 16 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 483.94 դրամ +0,94 EUR - 512.2 դրամ +0,2 RUB - 7.88 դրամ +0,88 GBP - 595.54 դրամ +0,54
  • ՈՍԿԻ - 30 579,43 դրամ ԱՐԾԱԹ - 397,63 դրամ ՊԼԱՏԻՆ - 14 207,84 դրամ

Չափազանց էական է ձևավորել փաթեթային շրջանակ, որտեղ պարտավորությունները համադրելի են. Մնացականյան

«Փուլային-փաթեթային տերմինաբանությունը կապված է նաև խաղաղ գործընթացի պատմության հետ։ Եթե որևէ մեկը ենթադրում է, որ կարող է լինել փուլային այնպիսի տարբերակ, որտեղ մենք խախտում ենք պարտավորությունների համադրությունը, ապա դա չաշխատող տարբերակ է։ Կար մի գործընկեր, որ ժամանակին ասում էր, մենք համաձայն ենք փուլայինին, բայց առաջին փուլում ստատուսն է լուծվում, հետո մնացածը»,- այսօր այս մասին ասաց ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը՝ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստում՝ պատասխանելով Լեռնային Ղարաբաղի հարցի կարգավորման «փուլային-փաթեթային» տարբերակի վերաբերյալ պատգամավորի հարցին, հաղորդում է Panorama.am։

ԱԳ նախարարը նշեց, որ մեզ համար չափազանց էական է ձևավորել փաթեթային շրջանակ, որտեղ պարտավորություններն արտահայտված են, համադրելի են, շոշափելի են, վերահսկվում են։

«Սա ամենաառաջնային խնդիրն է։ Եթե ենթադրվում է, որ պետք է լինի փուլային տարբերակ, որտեղ մի կողմը սկսում է իրականացնել իր պարտավորություններն ավելի մեծ չափով և չի ստանում համադրելի պատասխան, քայլ, պարտավորություն մյուս կողմից, ինքը խախտում է, խարխլում է իր անվտանգային և մնացած բոլոր դիրքերը բանակցություններում։ Նման իրականացումն անհնար է»,-ասաց Զոհրաբ Մնացականյանը։

Հիշեցնենք, որ օրերս մեծ արձագանք էր ստացել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հայտարարությունը, թե ներկայումս քննարկվում է ԼՂ կարգավորման փուլային տարբերակը։

 

 

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

Եղանակ
Երևան
Ամպամած
Խոնավություն՝ 35%
Քամի՝ 2 կմ/ժ
16 C°
 
10°  21° 
27.10.2020
10°  20° 
28.10.2020
Հարցում

Կճանաչվի՞ արդյոք մոտ ապագայում Արցախի անկախությունը: