ԵՐԵՎԱՆ 21 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 483.94 դրամ +0,94 EUR - 512.2 դրամ +0,2 RUB - 7.88 դրամ +0,88 GBP - 595.54 դրամ +0,54
  • ՈՍԿԻ - 26 845,78 դրամ ԱՐԾԱԹ - 281,71 դրամ ՊԼԱՏԻՆ - 12 890,81 դրամ

Թրամփը հաստատել է կորոնավիրուսի դեմ պայքարի խմբի աշխատանքի դադարեցման մասին տեղեկությունը

© AP Photo/Evan Vucci

ԱՄՆ-ում նոր կորոնավիրուսի դեմ պայքարի նպատակով Սպիտակ տանն ավելի վաղ ստեղծված միջգերատեսչական աշխատանքային խումբն իր աշխատանքը դադարեցնելու է, դրան փոխարինելու է մեկ ուրիշ խումբ, որը կենտրոնանալու է երկրի տնտեսության վերականգնման վրա: Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը՝ Արիզոնա նահանգում պատասխանելով լրագրողների հարցերին: Նրա ելույթի հեռարձակումը կատարել են ամերիկյան լրատվական հեռուստաընկերությունները, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

ԱՄՆ նախագահին խնդրել են մեկնաբանել The New York Times պարբերականի հոդվածը, որի համաձայն իշխանությունները նախատեսում են առաջիկա շաբաթներին դադարեցնել փոխնախագահ Մայքլ Փենսի ղեկավարած խմբի աշխատանքը: «Մայք Փենսը և [նրա] աշխատանքային խումբը մեծ աշխատանք կատարեցին, բայց հիմա մենք դիտարկում ենք փոքր-ինչ այլ ձև: Եվ դա անվտանգությունն ու վերականգնումն է: Մենք ուրիշ խումբ կունենանք՝ հավանաբար, դրա համար ստեղծված»,- նշել է ԱՄՆ առաջնորդը:

Նման որոշման պատճառների վերաբերյալ հարցին պատասխանելիս Սպիտակ տան ղեկավարն ասել է. «Մենք չենք կարող առաջիկա 5 տարիներին մեր երկիրը փակել: Մենք շատ բան սովորեցինք»:

«Կարծում եմ, որ մենք քննարկում ենք երկրորդ փուլը և այլ փուլեր,- հավելել է Թրամփը՝ խոսելով ԱՄՆ-ում ձեռնարկությունների աշխատանքի վերսկսման մասին: - Երկիրը սկսում է բացվել: Աշխատանքային խումբը ֆենոմենալ աշխատանք է կատարել»:

Նրա խոսքով՝ աշխատանքային խմբից նոր խումբ կանցնեն հաստատապես կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի Սպիտակ տան համակարգող Դեբորա Բիրքսը և ԱՄՆ Ալերգիկ ու ինֆեկցիոն հիվանդությունների ազգային ինստիտուտի տնօրեն Էնթոնի Ֆաուչին: «Նրանք կլինեն [նոր խմբում], ինչպես նաև այլ բժիշկներ ու այս ոլորտի փորձագետներ: Մենք վերականգնում ենք մեր երկիրը»,- ամփոփել է ԱՄՆ նախագահը:

Ըստ պարբերականի՝ խումբը պետք է ձևավորվի ԱՄՆ-ում սահմանափակող միջոցառումների աստիճանական չեղարկման առաջին փուլի շրջանակում, որի ավարտից հետո հիմնական ուշադրությունը կենտրոնանալու է պատվաստանյութի մշակման, կորոնավիրուսով պացիենտների հետազոտման և բուժման վրա: Հունվարի վերջին Սպիտակ տունը հայտարարել էր Թրամփի կողմից աշխատանքային խումբ ստեղծելու մասին:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

Եղանակ
Երևան
Արևոտ
Խոնավություն՝ 36%
Քամի՝ 5 կմ/ժ
21 C°
 
15°  28° 
07.06.2020
16°  30° 
08.06.2020
Հարցում

Բավարարվա՞ծ եք ՄԻԵԴ որոշումով՝ կապված Գուրգեն Մարգարյանին սպանողին հերոսացնելու գործի հետ: