ԵՐԵՎԱՆ 22 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Առաջընթաց ընտրությունների անցկացման և կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտներում, մտահոգություն դատական համակարգի շուրջ զարգացումներում. Freedom House-ը՝ Հայաստանի մասին

«Freedom House» իրավապաշտպան կազմակերպությունը հետխորհրդային երկրների ժողովրդավարության բարելավման վերաբերյալ իր զեկույցում բարձր է գնահատել Հայաստանի վերջին երկու տարիների ձեռքբերումներն այս ոլորտում: \

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, ամերիկյան հանրահայտ իրավապաշպան կազմակերպությունն իր «Անցումային երկրներ 2020» զեկույցի հրապարակման առնչությամբ ընդգծել է, որ Հայաստանն արձանագրել է զեկույցի պատմության մեջ ժողովրդավարության բարելավման ամենաբարձր երկամյա ցուցանիշը։

Զեկույցը նվիրված է հետխորհդային եվրասիական 29 երկրներում ժողովրադավարական զարգացումներին: Նշվում է, որ Հայաստանը վերջին երկու տարիներին մեծ առաջընթաց է գրանցել ընտրությունների անցկացման և կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտներում, դատական համակարգի շուրջ զարգացումները, սակայն, մտահոգությունների տեղիք են տվել զեկույցի հեղինակներին:

«Freedom House»-ի գնահատմամբ՝ քաղաքական փոփոխությունների, օրենքի գերակայության և համակարգված կոռուպցիայի դեմ պայքարի շուրջ հանրային համաձայնությունը հիմք է ստեղծել Հայաստանում թավշյա հեղափոխության համար: Հանրային այս պահանջը պատմական հնարավորություն է ժոողովրդավարության զարգացման առումով:

Զեկույցը կոչ է անում հատուկ ուշադրություն դարձնել կառավարման համակարգի անցումային փուլում գտնվող երկրներին՝ առանձնացնելով Հայաստանն ու Ուկրաինան, որոնք վերջին երկու տարիներին արձանագրել են ժողովրդավարացման բարձր ցուցանիշներ: Այս երկրների առաջնորդներն այսօր կանգնած են առանց ժողովրդավարական նորմերի խախտման քաղաքացիների սպասումներն արդարացնելու, վստահությունը պահպանելու և կոռումպացված համակարգերը փոխելու մարտահրավերների առջև:

«Freedom House»-ը կոչ է անում ծրագրային ծավալուն աջակցություն ցուցաբերել Հայաստանին օրենքի գերակայության և ինստիտուտների ուժեղացման ուղղությամբ, ներառյալ դատական ու ոստիկանական համակարգերի բարեփոխումները: Թավշյա հեղափոխությունն աջակցած ԱՄՆ-ի ու եվրոպական երկրների ծրագրերը պետք է ներառեն նաև հանրային միասնության պահպանման և քաղաքական բևեռացման վերացման նպատակներ, որոնք կօգնեն հաջողությամբ իրականացնել այլ բարեփոխումներ:

Զեկույցն ընդգծում է՝ եվրոպական և եվրասիական տարածաշրջանում ավելի շատ առաջնորդներ արդեն բաց հարձակում են գործում ժողովրդավարական հաստատությունների ու արժեքների վրա: «Freedom House»-ի նախագահ Մայքլ Աբրամովիցը կոչ է անում արևմտյան ժողովրդավարություններին չանտեսել իրենց հարևանությամբ ընթացող հակաժողովրդավարական գործընթացները, իսկ Միացյալ Նահանգներին՝ վերստանձնել իր առաքելությունը ժողովրդավարության պաշտպանության հարցում: Չբացառելով ժողովրդավարության զարգացման տեսանկյունից իրավիճակի վատթարացումը կորոնավիրուսի համավարակի պատճառով՝ Աբրամովիցը հույս է հայտնում, որ այս փորձությունը ի ցույց կդնի թափանցիկ ու պատասխանատու կառավարման կարևորությունը՝ պահանջարկ առաջացնելով նոր փոփոխությունների համար:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 31%
    Քամի՝ 1,03 կմ/ժ
    22 C°
     
    26°  16° 
    21.04.2024
    25°  14° 
    22.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: