ԵՐԵՎԱՆ 21 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ՊՆ-ն պարզաբանել է «Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի» և ՊԵԿ-ի տվյալների տարբերությունը

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը պարզաբանում է ներկայացրել «Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի» և ՊԵԿ-ի տվյալների տարբերության վերաբերյալ։ 

««Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի» և ՊԵԿ-ի տվյալների տարբերությունը պայմանավորված է ՊԵԿ-Հիմնադրամ դրոշմանիշային վճարների, ինչպես նաև դրանց վերաբերյալ ցուցակների փոխանցման գործող սկզբունքով: Գումարը ՊԵԿ-ի կողմից Հիմնադրամին չփոխանցելը մինչև գործատուի ողջ պարտավորության մարումը կարգավորվում է «ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների մասին» ՀՀ օրենքով և ամբողջությամբ իրավական է:

Մասնավորապես՝ փորձենք պարզ օրինակի միջոցով բացատրել գումարները Հիմնադրամի հաշվեհամարին փոխանցելու սխեման:

10 աշխատակից ունեցող ընկերության դեպքում, ենթադրենք, հունվար ամսին գործատուն 9.000 դրամ է փոխանցում գանձապետական հաշվեհամարին: Միևնույն ժամանակ նույն ամսվա համար էլեկտրոնային եղանակով եկամտային հարկի հաշվետվություն է ներկայացնում 10 աշխատակցի համար: Այս պարագայում 9.000 դրամը չի փոխանցվում Հիմնադրամին, քանի որ հնարավոր չէ պարզել, թե կոնկրետ որ աշխատակցի համար չի վճարվել դրոշմանիշային վճարը (դրոշմանիշային վճարը գործատուն կատարում է ոչ թե անհատապես, այլ մեկ թվով՝ միանվագ վճարելով 1000 դրամ մեկ աշխատակից սկզբունքով):

Փետրվար ամսին նույն գործատուն վճարում է 15000 դրամ և նորից ներկայացնում եկամտային հարկի հաշվետվություն 10 աշխատակցի համար:

Այս պարագայում գանձապետական հաշվից Հիմնադրամին փոխանցվում է 20000 դրամ, իսկ ավել 4000 դրամը շարունակում է մնալ գանձապետական հաշվին:

Տարբերության առաջացման երկրորդ պատճառն այն է, որ ուժային կառույցները օրենքով անձնավորված տվյալների հիման վրա հաշվետվություն ներկայացնող մարմիններ չեն, հաշվի առնելով անվտանգության և գաղտնիության հետ կապված որոշակի խնդիրներ: Այդ պատճառով ուժային կառույցների համար գործում է գանձապետական այլ հաշվեհամար:

Բարձրացված հարցադրումներն ընդհանրապես վերանում են, եթե ուսումնասիրում ենք հիմնադրամի տարեկան հաշվետվությունները, այլ ոչ թե եռամսյակային կամ ամսական: Նշված հաշվետվությունը, որում արտացոլվում են Հիմնադրամի թե մուտքերը և թե ելքերը, Հիմնադրամը պարտադիր հրապարակում է ամեն տարի և հասանելի է յուրաքանչյուր շահագրգիռ քաղաքացու համար»:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 33%
    Քամի՝ 1,03 կմ/ժ
    21 C°
     
    26°  16° 
    21.04.2024
    25°  14° 
    22.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: