ԵՐԵՎԱՆ 13 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Զոհրաբ Մնացականյանը՝ Ռուսաստանի հետ հարաբերությունների մասին

ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը վերահաստատում է՝ Ռուսաստանի հետ հարաբերությունները եղել և մնում են Հայաստանի արտաքին քաղաքականության կարևորագույն ուղղություններից: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Մնացականյանն այս մասին ասել է ԱԺ-ում կառավարության անդամների հետ հարց ու պատասխանի ժամանակ՝ պատասխանելով «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արկադի Խաչատրյանին, թե Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի՝ Արցախի խնդրին առնչվող  վերջին հայտարարությունն արդյոք չի պարունակում կոնկրետ մեսիջներ:

«Մենք ունենք հայ-ռուսական հարաբերություններ, որոնք բավական հագեցած են իրենց օրակարգով, ունենք պատմություն, որոնք հիմնվում են հիմնավոր դաշնակցային հարաբերությունների՝ բոլոր սկզբունքների վրա, որոնք արտահայտված են մեր բազմաթիվ իրավական փաստաթղթերում, ունեն շատ կոնկրետ կիրառական արտահայտություն: Այդ հարաբերությունները վերաբերվում են բազմաթիվ բնագավառների՝ սկսած անվտանգային բնագավառից: Մեր կառավարությունը բազմիցս հայտարարել է, որ այդ հարաբերությունները եղել և մնում են Հայաստանի արտաքին քաղաքականության կարևորագույն ուղղություններից մեկը: Եվ այդ ոգու մեջ մենք շարունակում ենք աշխատել ՌԴ-ի մեր գործընկերների հետ»,-ասել է նա:

Նախարարը նկատել է, որ բնականաբար կան տարբեր հարցեր՝ Հայաստանի կողմից, ՌԴ-ի կողմից այնպես, ինչպես կան  հարցեր՝  մնացած բոլոր գործընկերների հետ, բայց դրանից դրամա դարձնել պետք չէ: «Դրանք հարաբերություններ են, որ ոչ անպայման պետք է սկսվեն ու  վերջանան կենացներով, յուրաքանչյուրն ունի իր հարցերը, գերակայությունները:  Սակայն սրանք համագործակցային, դաշնակցային հարաբերություններ են: Եվ այդպես էլ աշխատում ենք և աշխատելու ենք՝ որպես երկու հավասարազոր գործընկեր, բարեկամ, դաշնակից պետություններ»,-ասել է նա:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 30%
    Քամի՝ 1,03 կմ/ժ
    13 C°
     
    16°   
    29.03.2024
    20°   
    30.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: