ԵՐԵՎԱՆ 6 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ղարաբաղի հարցով մեր դիրքորոշման մեջ ոչ մի փոփոխություն տեղի չի ունեցել․ Կանադայի ԱԳՆ ղեկավար

Կանադայի արտգործնախարար Ֆրանսուա Ֆիլիպ Շամպանը Կանադայի Հայկական ազգային հանձնաժողովին (ANCC) ուղղված նամակում պարզաբանել է երկրի դիրքորոշումը Արցախի հարցում, հայտնում է News.am-ը՝ հղում կատարելով ANCC-ին։

Ինչպես նշում է հանձնաժողովը, ի հեճուկս Twitter-ում դիվանագիտական անպատասխանատու և միակողմանի գրառման, որը հրապարակել է Անկարայում Կանադայի դեսպանությունը՝ Արցախի Հանրապետությունում մարտի 31-ին կայացած համընդհանուր ընտրություններից հետո, նախարարը հայտարարել է, որ Կանադան լիակատար աջակցում է ԵԱՀԿ Մինսկի խմբի գործընթացը, հակամարտության խաղաղ կարգավորումը և ինքնորոշման սկզբունքը։ Նրա խոսքերով՝ «Լեռնային Ղարաբաղի հարցով մեր վաղեմի դիրքորոշման մեջ ոչ մի փոփոխություն տեղի չի ունեցել»։ «Կանադայի դիրքորոշումը նախկինի պես հիմնված է ԵԱՀԿ Մինսկի խմբի վճռական և հետևողական գործունեության վրա, որն ուղղված է բանակցությունների հիման վրա կարգավորմանը հասնելուն, և մեր դիրքորոշումը չի կանխորոշում այդ գործընթացի ելքը։ Կանադան համաձայն է Մինսկի խմբի հետ, որ հակամարտությունը չունի ռազմական լուծում և ցանկացած բանաձև պետք է նկատի ունենա Հելսինկյան եզրափակիչ դրույթը»,- իր նամակում նշել է Կանադայի արտգործնախարարը։

Նշենք, որ ապրիլի 3-ին ANCC-ը նամակ էր հղել Կանադայի ԱԳՆ ղեկավարին և լուրջ մտահոգություն հայտնել Անկարայում Կանադայի դեսպանության Twitter-յան գրառման առնչությամբ։ Իր թվիթում Կանադայի դեսպանությունը աջակցություն էր հայտնել «Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը» և չէր ճանաչել Արցախում անցկացված ազատ և արդար ընտրությունները։

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 53%
    Քամի՝ 3,6 կմ/ժ
    6 C°
     
    20°   
    30.03.2024
    18°   
    31.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: