ԵՐԵՎԱՆ 27 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Վարակված շուրջ 20 զինծառայող կա. Դավիթ Տոնոյան

Բանակում ունենք և վարակվածներ և մեկուսացվածներ: Այս մասին, այսօր՝ մայիսի 8-ին, «Եռաբլուրում» NEWS.am-ի հետ զրույցում նշեց պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը:

«Նաև ունենք ռիսկային տարիքի անձնակազմ, որը գտնվում է տանը: Շատ մեծ նվազում է մեկուսացումների և ինքնամեկուսացումների: կարծում եմ եղանակի հետ կապված ավելի քիչ կլինի: Վտանգավոր ոչ մի բան չկա: Ժամկետային զինծառայողների մեջ էլ համարյա թե չունենք այդպիսի դեպք: Թոքաբորբի բարդացումներով էլ այնքան նվազ են դեպքերը, որ անգամ խոսելն է ամոթ»,-ասաց Տոնոյանը:

Հարցին, թե ընդհանուր զինված ուժերում որքան դեպք է գրանցվել, նախարարը պատասխանեց. «Հիմնականում դա երևանամերձ, և նախկին օջախների զորամասերն են 2 տասնյակ է և ընդամենը երեք բարդացում ունենք, ոչ վտանգավոր, անգամ ոչ միջին ծանրության»:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 16%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    27 C°
     
    27°  16° 
    19.04.2024
    27°  16° 
    20.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: