ԵՐԵՎԱՆ 28 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 483.94 դրամ +0,94 EUR - 512.2 դրամ +0,2 RUB - 7.88 դրամ +0,88 GBP - 595.54 դրամ +0,54
  • ՈՍԿԻ - 26 965,67 դրամ ԱՐԾԱԹ - 264,44 դրամ ՊԼԱՏԻՆ - 12 988,57 դրամ

Վրաստանն Ուկրաինայից իր դեսպանին հետ է կանչում Սաակաշվիլու նշանակման հետ կապված

DW

Վրաստանը Կիևից իր դեսպանին ետ է կանչում՝ կապված երկրի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլուն Ուկրաինայի նախագահին առընթեր բարեփոխումների գործադիր կոմիտեի ղեկավար նշանակելու հետ: «Deutsche Welle»-ի փոխանցմամբ՝ այս մասին մայիսի 8-ին հայտնել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Դավիթ Զալկալիանին:

«Դա ընդունված պրակտիկա է դիվանագիտական հարաբերություններում, որը վկայում է կոնկրետ խնդրի առկայության մասին, այդ իսկ պատճառով հետագա քայլերը հստակեցնելու համար անհրաժեշտ է դեսպանի հետ անցկացնել խորհրդակցություն»,-հայտարարել է Զալկալիանին: Նա ավելացրել է նաև, որ ամեն դեպքում Թբիլիսին չի պատրաստվում կտրուկ քայլերի գնալ, իրենք դիվանագիտական հարաբերությունների խզում չեն դիտարկում:

Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին նշանակվել է Բարեփոխումների գործադիր կոմիտեի ղեկավար: Համապատասան հրամանագիրը Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ստորագրել է մայիսի 7-ին: Սաակաշվիլին նշել է, որ առաջինը, ինչ պետք է անել տնտեսությանն օգնելու համար, բիզնեսին վարչական միջամտությունից ազատելն է:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

Եղանակ
Երևան
Մասամբ ամպամած
Խոնավություն՝ 28%
Քամի՝ 14 կմ/ժ
28 C°
 
17°  27° 
30.05.2020
15°  27° 
31.05.2020
Հարցում

Բավարարվա՞ծ եք ՄԻԵԴ որոշումով՝ կապված Գուրգեն Մարգարյանին սպանողին հերոսացնելու գործի հետ: