ԵՐԵՎԱՆ 13 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Եվրոպական հեռուստաալիքն այժմյան Թուրքիայի արևելքը ներկայացրել է որպես Հայաստան

Թուրքական լրատվամիջոցները դժգոհ և դժկամ շեշտադրումներով անդրադարձել են պատմության անցքերը լուսաբանող եվրոպական «Viasat History» հեռուստաալիքի եթերին՝ համարելով այն «սկանադալային»։

Ինչպես հայտնում է Ermenihaber-ը՝ «Երկրորդ համաշխարհային պատերազմի ամենանշանակալի իրադարձությունները» անվամբ հաղորդման ժամանակ ցուցադրված քարտեզում ներկայիս Թուրքիայի արևելքը ներկայացվել է որպես Հայաստան։ Ընդ որում այդ հաղորդումը մի քանի անգամ եթեր է հեռարձակվել շաբաթվա տարբեր օրերին և ժամերին։    

Թուրքիայում մտահոգված են այն փաստով, որ նաև թուրքերեն հեռարձակվող և նման հաղորդում պատրաստած տվյալ հեռուստաալիքն ունի բավականին բարձր վարկանիշ և բավականին մեծ լսարան։

«Modern Times Group» (MTG) հոլդինգի շրջանակներում գործող «Viasat History» ալիքը Եվրոպայի տարածքում ունի շուրջ 91 միլիոն բաժանորդ։ Այն տարածված է նաև Աֆրիկայի, Ասիայի երկրներում և ԱՄՆ-ում։ Ընդհանուր առմամբ բաժանորդներ ունի աշխարհի 37 երկրում։

 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 51%
    Քամի՝ 1,03 կմ/ժ
    13 C°
     
    27°  15° 
    20.04.2024
    26°  17° 
    21.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: