ԵՐԵՎԱՆ 6 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Հաղթանակներն են, որ նոր սխրանքների են կոչում սերունդներին. Սերժ Սարգսյան

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել՝ մայիսյան  եռատոնի` Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի, Արցախի պաշտպանության բանակի կազմավորման և Շուշիի ազատագրման օրվա առթիվ:

Ուղերձում մասնավորապես ասվում է.

«Սիրելի՛  հայրենակիցներ,
Շնորհավորում եմ մայիսյան մեր եռատոնի` Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի, Արցախի պաշտպանության բանակի կազմավորման և Շուշիի ազատագրման օրվա առթիվ:
 
Առաջին հերթին ջերմորեն շնորհավորում եմ Մեծ հայրենականի վետերաններին, մաղթում ամուր առողջություն:
Նրանց համար, անկասկած, մեծագույն երջանկություն էր Հայրենական մեծ պատերազմից տասնամյակներ հետո տեսնել հայրենիքի ազատության ու անկախության պայքարում իրենց զավակների և թոռների փառավոր հաղթանակը:
 
Թող մեր հայրերի ու պապերի աչքերում այսուհետ միայն ուրախության արցունքներ հայտնվեն՝ իրենց թոռների ու ծոռների ծննդյան և պսակադրության առիթներով, և այսուհետ ոչ մի պատերազմ նրանց վիշտ ու տառապանք չբերի:
Մարդկության պատմության մեջ ամենաարյունալի պատերազմում` Երկրորդ աշխարհամարտում քաղաքակիրթ մարդկությունն անասելի տառապանքների ու մեծագույն կորուստների գնով հաղթանակ տարավ ֆաշիզմի, այլատյացության և բռնատիրության դեմ: Փառք այդ հաղթանակը կերտողներին: Սակայն հաղթանակից հետո աշխարհը, ցավոք, լիովին չձերբազատվեց չարից և մարդկությանն սպառնացող վտանգներից: Նեոֆաշիստները, նորօրյա ահաբեկիչները, զանազան հեղափոխական բռնապետերն ու զավթիչները մինչ այսօր չարիք են առաջադեմ մարդկության համար: Քսանմեկերորդ դարում անգամ ականատես ենք դառնում սարսափելի ավերածություններով պատերազմների, տեղահանությունների ու մարդկային տառապանքների: Սա առաջադեմ մարդկությանը նետված հերթական մարտահրավերն է, որին համատեղ չդիմակայելը հղի է կործանարար հետևանքներով:
Ավելի քան երեսուն տարի առաջ հայ ժողովուրդը հերոսաբար դիմագրավեց Արցախի դեմ ադրբեջանական ագրեսիային  և հաղթանակով պսակեց զավթիչի դեմ իր ազատագրական պայքարը:
Պատերազմի ծանր պայմաններում կամավորական ստորաբաժանումների հիմքի վրա կազմավորված Արցախի պաշտպանության բանակն իր մեջ ամփոփեց այն հերոսականությունը և ոգին, որ կրում էին հայրենիքի նվիրյալ կամավորները:
 
Շնորհավորում եմ իմ զինակից ընկերներին` Արցախյան ազատամարտում հայրենասիրության և սխրանքի բացառիկ դրսևորումներով աչքի ընկած հերոսներին, որոնց հետ պատիվ եմ ունեցել անցնելու ամբողջ պատերազմը և ազատագրելու մեր հայրենիքի մի մասը` Արցախի սրբազան հողը:
Հաղթանակներն են, որ նոր սխրանքների են կոչում սերունդներին:
Շնորհավորում եմ մեր քաջարի զավակներին, որ չորս տարի առաջ հայ ժողովրդին պարտադրված հերթական պատերազմում գերազանցեցին իրենց պապերի ու հայրերի սխրանքը և փառավոր հաղթանակի նոր էջ  գրեցին հայոց պատմության մեջ:
Նվիրական այս օրը ես ակնածանքով խոնարհվում եմ մեր բոլոր այն եղբայրների ու քույրերի հիշատակի առջև, ովքեր իրենց կյանքը դրեցին հայրենիքի ազատության զոհասեղանին: Հավերժ փա՛ռք նրանց:
Կրկին շնորհավորում եմ  բոլորիս եռատոնի առթիվ, մաղթում հարատև խաղաղություն և ստեղծագործ աշխատանք»:

Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 57%
    Քամի՝ 2,57 կմ/ժ
    7 C°
     
    16°   
    29.03.2024
    20°   
    30.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: