ԵՐԵՎԱՆ 16 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Եվրոպայի հայոց թեմերի հոգևորականներն առցանց քննարկել են մի շարք համընդհանուր հարցեր

Եվրոպայի հայոց թեմերի առաջնորդները, հայրապետական պատվիրակները ու առաջնորդական տեղապահները, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ, առցանց խորհրդակցություն են անցկացրել, քննարկել թեմերի և եվրոպահայ համայնքների առաջ ծառացած մարտահրավերները՝ մանավանդ նոր համավարակի առկայության դժվարին պայմաններում, ազգային-եկեղեցական համընդհանուր կարևորության հարցեր: Առցանց խորհրդակցությունն անցկացվել է մայիսի 8-ին: 

Համագումարին մասնակցել են Տ. Խաժակ արք. Պարսամյանը (Արևմտյան Եվրոպայի Հայրապետական Պատվիրակ, Վատիկանում Մայր Աթոռի ներկայացուցիչ), Տ. Վահան եպս. Հովհաննիսյանը (Ֆրանսիայի հայոց թեմի առաջնորդ), Տ. Հովակիմ եպս. Մանուկյան (Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի հայոց թեմի առաջնորդ), Տ. Մարկոս եպս. Հովհաննիսյանը (Ուկրաինայի հայոց թեմի առաջնորդ), Տ. Տաթև եպս. Հակոբյանը (Ռումանիոյհայոց թեմի առաջնորդ, Բուլղարիայի հայոց թեմի առաջնորդական տեղապահ),Տ. Սերովբե եպս. Իսախանյանը (Գերմանիայի հայոց թեմի առաջնորդ), Տ. Տիրան եպս. Պետրոսյանը (Կենտրոնական Եվրոպայի և Շվեդիայի Հայրապետական պատվիրակ),Տ. Վարդան եպս. Նավասարդյանը(Բալթյան երկրների հայոց թեմի առաջնորդ),Տ. Գուսան վրդ. Ալճանյանը (Շվեյցարիայի հայոց թեմի առաջնորդական տեղապահ), Տ. Խորեն վրդ. Առաքելյանը (Հունաստանի հայոց թեմի առաջնորդական տեղապահ):

Համագումարի ընթացքում քննարկման նյութ են դարձել Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Եվրոպայի հայոց թեմերի և եվրոպահայ համայնքների առաջ ծառացած մարտահրավերները՝ մանավանդ նոր համավարակի առկայության դժվարին պայմաններում, համայնքային կյանքի տարբեր ոլորտներին առնչվող, ազգային-եկեղեցական համընդհանուր կարևորության հարցեր: Օրակարգի կարևոր ու առանցքային հարցերից էին` եկեղեցին և համայնքները վիրուսի ընթացքում՝ իրավիճակի գնահատում, կատարված աշխատանքների ի մի բերում, մարտահրավերներ, նոր ծրագրերի իրագործում, հեռահար ծրագրեր, այն է՝ եկեղեցին նոր իրավիճակի առջև, հոգևորականների պատրաստություն կամ վերապատրաստություն՝ սփյուռքի պայմաններում և այլ ընթացիկ հարցեր:

Առցանց համագումարի ընթացքում յուրաքանչյուր թեմի կողմից ներկայացվել են  համավարակի պատճառով տվյալ երկրում և համայնքում ստեղծված իրավիճակը, կատարված աշխատանքների ծավալը և ուղղությունները՝ հոգևոր, սոցիալական, տնտեսական, ֆինանսական և այլ ոլորտներ: Համագումարի ընթացքում որոշվել է Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Եվրոպայի հայոց թեմերի և Հայրապետական պատվիրակությունների միջև հարաբերությունների խորացում, համատեղ ծրագրերի իրականացում և համագործակցության առավել ընդլայնում, ելնելով ներկա վիրուսի պատճառով ստեղծված նոր իրավիճակներից, և նոր մարտահրավերներին ընդառաջ՝ ծրագիր պատրաստել և քննարկել հունիսին կայանալիք հաջորդ համագումարի ընթացքում, երիտասարդությանն ակտիվորեն ներգրավել համայնքային կյանքից ներս տեղի ունեցող իրադարձություններին, ՀԵՀԵՄ կառույցներ ստեղծել բոլոր թեմերից ներս:

Որոշվել է նաև ստեղծել առավել կազմակերպված հոգևոր կյանք, շարունակել մշտական  աշխատանք իրականացնել հայ մարդուն քրիստոնեական ու բարոյական արժեքներով կրթելու, քրիստոնեական ընտանիքի և բարձրագույն արժեքների հանդեպ գիտակցության մակարդակի բարձրացման, քրիստոնեական եկեղեցու ավանդություններին ու խորհուրդներին ծանոթացնելու համար: Այս առիթով պետք է ստեղծվի նոր ծրագիր, պետք է որդեգրվեն նոր մեթոդներ՝ օգտագործելով նոր տեխնոլոգիաների ընձեռած հնարավորությունները և Աստծո խոսքը հասցնելով մարդկանց նաև առցանց հարթակում:

Համակագումարի արդյունքում որոշվել է նաև Եվրոպայում ստեղծել հայկական ամառային հոգևոր ապրումների և դաստիարակության կենտրոն՝ հոգևորականների և աշխարհականների համար, որի նպատակը պետք է լինի սեմինար-քննարկումներ անցկացնելը, նպաստել հայ հավատավոր զավակների հոգևոր գիտակցության բարձրացմանը, միասնական և համատեղ աղոթքի կանգնելու հնարավորություններ ստեղծելուն, եկեղեցական նոր համայնքներ ստեղծել, հայաշատ քաղաքներում նոր ծուխեր ձևավորել և համայնքային, եկեղեցական կյանքն աշխուժացնել:

Որոշել են տարին մեկ անգամ համախմբել Եվրոպայի հայոց թեմերում ծառայող սարկավագներին, կիսասարկավագներին և դպիրներին, ուղեցույց պատրաստել նրանց համար և նպաստել կրոնական գիտելիքների խորացմանը, տարին մեկ անգամ համախմբել Եվրոպայի հայոց թեմերում ծառայող քահանայից դասին, կազմակերպել վերապատրաստման դասընթացներ` առավել խորապես ծանոթացնելով նրանց Եվրոպայի համայնքային կյանքի կառուցվածքային և վարչա-կազմակերպչական առանձնահատկություններին, ինչպես նաև տարին մեկ անգամ երիտասարդական հավաք կազմակերպել Եվրոպայում, ներգրավել վերջիններիս համայնքային կյանքի տարբեր ոլորտներում և եկեղեցական տարատեսակ կառույցների մեջ:

Համակագումարի ընթացքում որոշվել է նաև Եվրոպայի հայոց թեմերի ակտիվ մասնակցությունն ու ներգրավվածությունը համազգային նշանակության բոլոր խնդիրների կարգավորման գործընթացներին, Հայաստանի և Արցախի հզորացում ու բարգավաճում, սփյուռքի հարատևության և ազգային ինքնության, դիմագծի պահպանում, Հայոց Ցեղասպանության ճանաչում և դատապարտում, Արցախի հակամարտության խաղաղ կարգավորում և միջազգային ճանաչում և այլն:

Համավարակի կանխարգելման համար, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի կոչին ընդառաջ, Եվրոպայի հայոց թեմերը և Հարապետական պատվիրակությունները շարունակելու են իրենց աջակցությունը բերել Հայաստանի Հանրապետությանը և Արցախի Հանրապետությանը:

Համախմբման ավարտին մասնակիցները շնորհավորել են  միմյանց՝ եռատոնի առիթով և աղոթք հնչեցրել Երկրորդ աշխարհամարտի և Հայրենական պատերազմի, ինչպես նաև Արցախյան հերոսամարտի ժամանակ ընկած քաջ հայորդիների հոգիների համար: Հաջորդ խորհրդակցությունը որոշվել է անցկացնել հաջորդ ամիս:

 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 42%
    Քամի՝ 3,6 կմ/ժ
    18 C°
     
    29°  17° 
    27.04.2024
    29°  16° 
    28.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: