ԵՐԵՎԱՆ 28 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 483.94 դրամ +0,94 EUR - 512.2 դրամ +0,2 RUB - 7.88 դրամ +0,88 GBP - 595.54 դրամ +0,54
  • ՈՍԿԻ - 26 965,67 դրամ ԱՐԾԱԹ - 264,44 դրամ ՊԼԱՏԻՆ - 12 988,57 դրամ

Մեծ Բրիտանիայում կարանտինի ժամկետը կերկարաձգվի մինչև հունիսի 1-ը

DW

Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը հայտարարել է, որ երկրում առկա իրավիճակով պայմանավորված՝ դեռ վաղ է ինքնամեկուսացման ռեժիմից լիովին հրաժարվելու համար և կարանտինի ժամկետը կերկարաձգվի մինչև հունիսի 1-ը:

«Deutsche Welle» -ի փոխանցմամբ՝ վարչապետը նշել է նաև, որ հաշվի առնելով դեպքերի նվազումը, կլինեն նաև փոքր բացառություններ:

«Հիմա սահմանափակումները հանելու ժամանակը չէ»,-ասել է Բորիս Ջոնսոնը: Նա նշել է, որ երկրում կորոնավիրուսի տարածումը հնարավոր է եղել դանդաղեցնել, ինչի հետ կապված՝ կառավարությունը որոշել է մայիսի 13-ից աննշան մեղմացնել սահմանափակումները:

«Մենք մարդկանց կթույլատրենք դրսում սպորտով զբաղվել, դուք կարող եք արևայրուք ընդունել, սեփական ավտոմեքենաներով այլ տեղ գնալ»,-ասել է վարչապետը:

Նշվում է, որ թույլատրվում են ուղևորությունները երկրի ներսում, քաղաքացիները կարող են գնալ ազգային պարկեր կամ ափեր: 

 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

Եղանակ
Երևան
Մասամբ ամպամած
Խոնավություն՝ 30%
Քամի՝ 12 կմ/ժ
28 C°
 
17°  27° 
30.05.2020
15°  27° 
31.05.2020
Հարցում

Բավարարվա՞ծ եք ՄԻԵԴ որոշումով՝ կապված Գուրգեն Մարգարյանին սպանողին հերոսացնելու գործի հետ: