ԵՐԵՎԱՆ 28 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 483.94 դրամ +0,94 EUR - 512.2 դրամ +0,2 RUB - 7.88 դրամ +0,88 GBP - 595.54 դրամ +0,54
  • ՈՍԿԻ - 26 965,67 դրամ ԱՐԾԱԹ - 264,44 դրամ ՊԼԱՏԻՆ - 12 988,57 դրամ

Հայաստանից 80 ուղևոր տարհանման չվերթով տեղափոխվել է Ուկրաինա

Մայիսի 10-ին տարհանման չվերթով Հայաստանից Ուկրաինա է ժամանել 80 ուղևոր, այս մասին հայտնում է AnalitikaUA.net-ը:

Հայաստանի Հանրապետությունում Ուկրաինայի դեսպանությունից պարբերականին հայտնել են, որ Հայաստանից չվերթով Կիև է մեկնել 80 ուղևոր, որից 51-ը Ուկրաինայի քաղաքացիներ են:

Ժամանողների շարքում չեն հայտնաբերել բարձր ջերմությամբ կամ ինքնազգացողության գանգատներով անձանց: Այս չվերթների ուղևորները կարանտին անցնելու համար ընտրել են «Дій вдома» հավելվածի միջոցով ինքնամեկուսացումը:

Պարբերականը հիշեցնում է, որ սա Երևանից արդեն երրորդ հատուկ չվերթն է: Ուկրաինական SkyUp ավիաընկերությունը ապրիլի 28-ին իրականացրել էր Կիև-Երևան-Կիև չարթերային չվերթ, որը տեղափոխել էր երկու երկրներից մոտ 300 քաղաքացիների: Թռիչքի բոլոր ծախսերը ստանձնել է «Ուկրաինայի հայերի միություն» կազմակերպությունը՝ նախագահ Վիլեն Շատվորյանի գլխավորությամբ:

SkyUp ավիաընկերությունը մարտի 25-ին իրականացրել էր Կիև-Երևան-Կիև չարթերային չվերթ, որն այդ ժամանակ Կիևից տեղափոխել էր 62 ուղևորի, իսկ Երևանից՝ 92: Նշվում էր, որ չվերթն իրականացվել է Հայաստանում Ուկրաինայի դեսպան Իվան Կուլեբի և ուկրաինացի դիվանագետների ջանքերի շնորհիվ:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

Եղանակ
Երևան
Մասամբ ամպամած
Խոնավություն՝ 28%
Քամի՝ 17 կմ/ժ
28 C°
 
17°  27° 
30.05.2020
15°  27° 
31.05.2020
Հարցում

Բավարարվա՞ծ եք ՄԻԵԴ որոշումով՝ կապված Գուրգեն Մարգարյանին սպանողին հերոսացնելու գործի հետ: